Համընդհանուր մշակութային ժառանգություն. Երեւանում կայացել է «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգ
Հոկտեմբերի 8-ին Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգ։
Համերգն անցկացվում է արդեն երկրորդ տարին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։
«Այս համերգը գրեթե դարձել է ամենամյա գեղեցիկ ավանդույթ՝ վկայակոչելով Եվրոպայի եւ Հայաստանի համընդհանուր մշակութային ժառանգությունն ու ավանդույթները։ Եվրոպական միության եւ Հայաստանի մշակութային համագործակցությունը կարեւոր է մարդկանց միջեւ շփումների համար», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։
Համերգի ընթացքում հայտնի ջութակահար Մայքլ Բարենբոյմը, Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, կատարեց Էդվարդ Էլգարի «Ջութակի կոնցերտ»-ը եւ հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Պարտիտա»-ն։ Մանսուրյանը անձամբ է ներկա գտնվել համերգին։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]