ՄԵՐ ՄԱՍԻՆ
Եվրոպական միության (ԵՄ) համար Արեւելյան հարեւանության երկրների հետ իր գործընկերության առանցքային առաջնահերթությունն արդյունավետ հաղորդակցությունն է։ Այն օգնում է, որպեսզի տեղերում մարդիկ ավելի լավ հասկանան ԵՄ-ին եւ վերջինիս համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ:
EUNEIGHBOURS east կայքն այս առումով կարեւոր հաղորդակցական հարթակ է, որը մշակվել է «մեկ պատուհանի» սկզբունքով։ Այստեղ կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ Եվրոպական միության եւ նրա արեւելյան գործընկերների միջեւ համագործակցության ու փոխհարաբերությունների մասին: Կայքը պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։
Ծրագիրը (2020-2026թթ.) նպատակ ունի ընդլայնել ԵՄ-ի հաղորդակցական գործունեությունը տարածաշրջանում, բարելավել Եվրոպական միության եւ նրա քաղաքականության վերաբերյալ հանրության ընկալումը, ինչպես նաեւ բարձրացնել ԵՄ-ում եւ նրա Արեւելյան հարեւանությունում ապատեղեկատվության նկատմամբ դիմակայունությունը: Այն լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում Եվրոպական միության պատվիրակությունների հաղորդակցական ջանքերին եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո:
EUNEIGHBOURS east կայքի կառավարումից զատ, ծրագրի գործունեությունը ներառում է թեմատիկ հաղորդակցական արշավներ, հանրային դիվանագիտության միջոցառումներ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ և լուսավորչական գործունեություն՝ երիտասարդ ակտիվիստների, գործընկեր ԶԼՄ-ների, ազգային իշխանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գիտական և տարբեր մասնագիտական ցանցերի և ասոցիացիաների հետ համագործակցությամբ: Այն նաև ղեկավարում է երիտասարդ եվրոպական դեսպանների ցանցը:
Ծրագիրը հիմնվում է «Բաց հարևանություն» ծրագրի (2015-2020թթ․) և «Եվրոպական հարևանության տեղեկատվական կենտրոն» ծրագրի (2009-2015թթ․) ձեռքբերումների վրա:
Արևելյան հարևանության համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագիրն (2020-2026թթ․) իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից:
ԿԱՊ
Ընդհանուր հարցերով՝
Երիտասարդ եվրոպական դեսպաններին (YEAs) առնչվող հարցերով՝
Ընդհանուր տեղեկատվություն՝ yeas@euneighbourseast.eu
Հայաստանցի դեսպաններ՝ yeas.armenia@euneighbourseast.eu