Skip to main content

Author: Ksenia Eggert

Համընդհանուր մշակութային ժառանգություն. Երեւանում կայացել է «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգ

Հոկտեմբերի 8-ին Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգ։ Համերգն անցկացվում է արդեն երկրորդ տարին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։ «Այս համերգը գրեթե դարձել է ամենամյա գեղեցիկ ավանդույթ՝ վկայակոչելով Եվրոպայի եւ Հայաստանի համընդհանուր մշակութային ժառանգությունն ու ավանդույթները։ Եվրոպական միության եւ Հայաստանի մշակութային համագործակցությունը կարեւոր է մարդկանց միջեւ շփումների համար», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։ ...

Continue reading

ԵՄ կոդավորման շաբաթ 2025. թվային գրագիտություն, հաշվողական մտածողություն եւ ծրագրավորում

Այս տարի ԵՄ կոդավորման շաբաթը կանցկացվի հոկտեմբերի 11-ից 26-ը՝ դառնալով թվով 13-րդը ամենամյա այս միջոցառումների շարքում։ ԵՄ կոդավորման շաբաթը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնություն է, որը նախատեսված է ամբողջ Եվրոպայում թվային գրագիտությունը, հաշվողական մտածողությունը եւ ծրագրավորումը խթանելու համար։ «ԵՄ կոդավորման շաբաթ» նախաձեռնությունը երիտասարդներին խրախուսում է զբաղվել կոդավորմամբ եւ կարիերա սկսել գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (STEM) ոլորտներում: 2013 թվականից ի վեր «Կոդավորման շաբաթը» վերածվել է անընդհատ աճող հասարակական շարժման, որն ամեն տարի...

Continue reading

Հանձնակատար Կոսը հայտարարել է «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի շրջանակում Հայաստանին ավելի քան 200 միլիոն եվրո աջակցության հաստատման մասին

Ս.թ. սեպտեմբերի 19-ին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ Եվրոպական միության ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ու Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ աճող գործընկերությունը շարունակելու իրենց համատեղ հանձնառությունը։ «ԵՄ-ն եւ Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա։ Հանձնակատար Կոսի առաջին այցը Հայաստան նշանավորում է երկկողմ հարաբերություններում աննախադեպ դինամիկ պահ։ Նա ողջունել է Հայաստանի քայլերը՝ գործընկերությունը խորացնելու ուղղությամբ», — ասվում է Հայաստանում ԵՄ...

Continue reading

ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն աջակցում են Երեւանում մաքսային եւ լոգիստիկ նոր կենտրոնի ստեղծմանը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) սեպտեմբերի 19-ին հայտարարեց 39 միլիոն եվրոյի պետական երաշխիքով վարկի տրամադրման մասին՝ Երեւանի ծայրամասում մաքսային եւ լոգիստիկ նոր կենտրոնի կառուցման ֆինանսավորման նպատակով, որը կհամալրվի Եվրոպական միության կողմից տրամադրվող 6 միլիոն եվրոյի դրամաշնորհով։ Նոր կենտրոնը կփոխարինի մայրաքաղաքում գործող մի շարք առանձին սպասարկման կենտրոններին, ինչը հնարավորություն կընձեռի բարելավել սպասարկման որակը եւ կրճատել մաքսային ձեւակերպման համար պահանջվող ժամանակը։ «Սկանավորման եւ հսկողության համար բարձրորակ սարքավորումներն էապես կբարձրացնեն...

Continue reading

Հանձնակատար Կոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային միակցվածությանը

Սեպտեմբերի 21-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսն ավարտեց իր այցը Հայաստան եւ Ադրբեջան՝ վերահաստատելով ԵՄ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը եւ տնտեսական զարգացմանը։ ԵՄ-ն ձգտում է ամրապնդել կապերը երկու երկրների հետ՝ ինտեգրելով բարեփոխումները միակցվածության մեղմ միջոցառումների եւ թիրախային ենթակառուցվածքային ներդրումների հետ։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների կարգավորման գործընթացին եւ պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային միաակցվածության ուղղությամբ։ Առեւտրային ուղիները բացելով,...

Continue reading

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հրավիրում է հայաստանյան ՔՀԿ-ներին դիմելու ԵՄ ֆինանսավորմամբ սոցիալական ծառայությունների աքսելերատորին

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հրավիրում է Շիրակի, Արագածոտնի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ-ներ) եւ նախաձեռնողական խմբերին դիմելու սոցիալական ծառայությունների աքսելերատորին։ Ծրագիրը կիրականացվի 2025 թվականի հոկտեմբերից մինչեւ 2026 թվականի հունվարը։ Աքսելերատորն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «ՐԱՅԶ-Հայաստան․ տեղահանված եւ խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում եւ հզորացում» ծրագրի շրջանակում։ Այն համատեղ նախաձեռնություն է, որը համակարգում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների...

Continue reading

«Culture Moves Europe» ծրագրի գնահատողների խմբին միանալու հրավեր Հայաստանը ներկայացնող փորձագետների համար

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը հրավիրում է 90 փորձագետի՝ միանալու իր գնահատողների խմբին՝ «Culture Moves Europe» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անհատական ​​շարժունակության եւ ռեզիդենտական միջոցառումների համար։ Ընտրված փորձագետները կօգնեն գնահատել՝ անհատական ​​շարժունակության միջոցառումների դիմումները (արվեստագետների եւ մշակույթի գործիչների համար, որոնք ցանկանում են այցելել «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մեկ այլ երկիր՝ իրենց գեղարվեստական ​​նախագիծն իրականացնելու համար). ռեզիդենտական միջոցառումների դիմումները (իրավաբանական անձանց համար, որոնք ցանկանում են...

Continue reading

Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում անցկացրել է քաղաքացիական հասարակության հետ իր առաջին քննարկումը

Օգոստոսի 26-ին Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) Գորիսում անցկացրեց քաղաքացիական հասարակության հետ իր առաջին քննարկումը՝ Սյունիքի մարզի տեղական համայնքների հետ երկխոսությունն ու համագործակցությունը խթանելու համար։ Միջոցառումը համախմբել էր տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների, համայնքային առաջնորդների եւ ՀԵՄԱ առաքելության անդամների՝ ստեղծելով համագործակցային միջավայր՝ փոխըմբռնումը եւ գործընկերությունը խթանելու համար։ Քննարկումը մասնակիցներին հնարավորություն տվեց ավելին իմանալ առաքելության լիազորությունների եւ Գորիսում իրականացվող...

Continue reading

Խաղա՛ EUcraft. բանակցի՛ր եւ համաձայնության հասի՛ր ԵՄ խորհրդում

Եվրոպական միության խորհուրդը հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց, որոնք ցանկանում են իրական հարցերի շուրջ բանակցություններին մասնակցելու միջոցով սեփական փորձով զգալ ԵՄ որոշումների կայացման գործընթացը, խաղալ EUcraft։ Թվային սիմուլյացիոն խաղը հասանելի է անվճար վեբ եւ բջջային տարբերակներով: Այն հարմար է 15 տարեկան եւ բարձր տարիքի օգտատերերի համար: EUcraft-ը իրական բանակցային գործընթացի եւ իրական թեմաների վրա հիմնված կրթական խաղ է: Ձեր բջջային սարքերի համար ընդհանուր լիցքավորիչի շուրջ համաձայնության գալը, մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելքը կամ էլեկտրական մեքենաների եւ ավելի կանաչ...

Continue reading

Ընտրողներին լուսավորելու, տեղական հանրության իրազեկման եւ համայնքային ներգրավվածության համար նախատեսված դրամաշնորհներ հայաստանյան ՔՀԿ-ների եւ ԶԼՄ-ների համար

Ֆրանսիայում հիմնված միջազգային «Հավասար իրավունքներ եւ անկախ մեդիա» (ERIM, ԷՐԻՄ) ՀԿ-ն հրավիրում է Հայաստանում գործող անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դիմել դրամաշնորհների, որոնք ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության դերակատարների կարողությունների զարգացմանը՝ ազատ եւ արդար ընտրությունները խթանելու համար։ Հայտամրցույթը մեկնարկել է «ProElect – ԱլԳ երկրներում ընտրական գործընթացներում հաշվետվողականության խթանում՝ քաղաքացիական դերակատարների մասնակցության եւ կարողությունների բարելավման միջոցով» տարածաշրջանային ծրագրի...

Continue reading

ԵՄ-ն բիզնեսի համար. ԱլԳ երկրների ՓՄՁ-ները ստեղծել են 950.6 միլիոն եվրոյի լրացուցիչ եկամուտ եւ 120,763 նոր աշխատատեղ

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնությունը հրապարակել է «Ամփոփաթերթ քաղաքացիների համար 2025. Արեւելյան գործընկերություն» զեկույցը՝ ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում ծրագրի գրանցած հիմնական արդյունքներն ընդհանուր տարածաշրջանում, ինչպես նաեւ՝ ըստ երկրների։ 2024 թվականին «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության միջոցով Արեւելյան գործընկերության երկրներում աջակցություն է ստացել 80,146 փոքր եւ միջին ձեռնարկություն (ՓՄՁ), ինչի արդյունքում ստեղծվել է լրացուցիչ 950.6 միլիոն եվրոյի լրացուցիչ եկամուտ եւ 120,763 նոր աշխատատեղ, շրջանառությունը աճել է 10.6%-ով,...

Continue reading

Հայաստանում, Վրաստանում եւ Մոլդովայում մահվան ելքով եւ լուրջ վնասվածքներով պատահարների արժեքը հասել է մտահոգիչ մակարդակի

«Արեւելյան գործընկերության ճանապարհային անվտանգության դիտակետը» (ԱլԳ ՃԱԴ), որը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համատեղ նախաձեռնություն է, Facebook-ում հրապարակել է Արեւելյան գործընկերության որոշ երկրներում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում գնահատված վնասի վերաբերյալ նոր տվյալներ։ ԱլԳ ՃԱԴ-ի տվյալներով՝ 2023 թվականին Արեւելյան գործընկերության երեք երկրներում մահվան ելքով եւ լուրջ վնասվածքներով պատահարների արժեքը հասել է մտահոգիչ մակարդակի․ Մոլդովա՝ 545 միլիոն դոլար (մահեր՝ 95 միլիոն դոլար, լուրջ վնասվածքներ՝ 450 միլիոն դոլար). Հայաստան՝ 1.03...

Continue reading

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,