Skip to main content

ՄԵԴԻԱ

Անկախ ԶԼՄ-ներին աջակցությունն ամենօրյա մարտահրավեր է Արեւելյան գործընկերության երկրներում՝ աճող քաղաքական եւ տնտեսական ճնշումների եւ նրանց աջակցությունից կախվածության, պատերազմի ֆիզիկական եւ հոգեբանական ազդեցության եւ ռեսուրսների նվազման պայմաններում: Դոնորների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության եւ փորձագետների մշտական համագործակցությունը կարեւոր դեր է խաղում այս երկրներում անկախ լրագրության ամրապնդման գործում: Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում գործող անկախ ԶԼՄ-ներին մի շարք նախաձեռնությունների, այդ թվում՝ «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (EU4IM) ծրագրի միջոցով: EU4IM-ն աջակցում է լրատվական խմբագրությունների զարգացմանը եւ այդ լրատվամիջոցների անմիջական եւ երկարաժամկետ ֆինանսական կենսունակության բարելավմանը: Մեկ այլ նախաձեռնություն է Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը (EED), որը ֆինանսական աջակցություն է առաջարկում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ժողովրդավարական շարժումներին, քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստներին եւ անկախ ԶԼՄ-ներին: Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական միության խորհրդում նախագահող ԵՄ անդամ երկրների կողմից էլ պարբերաբար անցկացվում են Արեւելյան գործընկերության մեդիա համաժողովներ: Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին Պրահայում՝ կենտրոնանալով դիմակայունության հիմնախնդրի վրա։


ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ


ԵՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Այս առցանց ռեսուրսները մեդիա կազմակերպություններին օգնում են զարգացնել իրենց կառավարման եւ խմբագրական հմտությունները, ինչպես նաեւ աջակցել քաղաքականապես ու տնտեսապես բարդ միջավայրերում աշխատող լրագրողներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով դեպի նրանց, ովքեր լուսաբանում են Ուկրաինայում պատերազմը։

[eun_cources parent=”252988″]

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՄԵԴԻԱ ՈԼՈՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,