Skip to main content

Առցանց դասընթաց: ՏՐԱՎՄԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Օլեգ Նովակ

ուկրաինացի թերապևտ, մենթոր, մարզիչ (թրեյներ) և EMDR (ԱՇԴՎ՝ աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում) թերապիայի հավաստագրված հոգեբան: Ունենալով հոգեբանական տրավմաների, ներառյալ հետտրավմատիկ սթրեսային խանգարումների և անցյալի տրավմատիկ իրադարձությունների հետևանքով առաջացած այլ վիճակների հետ աշխատելու 25 տարվա փորձ՝ նա օգնություն է ցուցաբերել ինչպես զինվորականներին, այնպես էլ քաղաքացիական անձանց: Նրա բուժառուների թվում եղել են նաև լրագրողներ, որոնց օգնել է հաղթահարելու զինված հակամարտությունների և ներքին հասարակական անհնազանդությունների լուսաբանման հոգեբանական տրավմաները: Նա ուսուցանում է հոգեբանական աջակցության և անձնական հոգեբանական-հուզական վիճակների հաղթահարման տեխնիկաներ, որոնք չափազանց կարևոր են պատերազմական պայմաններում։


Տեղեկություններ դասընթացի մասին

Մարտական ​​գործողություններին մասնակցությունը, լուրջ դժբախտ պատահարները, սեռական բռնության և հարձակման ենթարկվելը կամ դրանց ականատես լինելը կարող են հանգեցնել հետտրավմատիկ ռեակցիաների: Մարդու սուր ռեակցիայի բնույթն ու չափը կախված են մի շարք գործոններից, ներառյալ՝ նախորդ տրավմայի փորձը, գենետիկ նախահակվածությունը, պատրաստվածությունը, վտանգի մակարդակը և մինչ տրավման առկա առողջական վիճակը: Նույնիսկ եթե մարդու մոտ սուր կամ խրոնիկ հոգեկան հիվանդություն չի զարգանում, միևնույն է, ազդեցությունը ռիսկեր է պարունակում, հատկապես, եթե այդ ազդեցությունը երկարատև է: Լրագրողներն ավելի մոտ են լինում հնարավոր վնասվածքաբեր իրադարձությունների էպիկենտրոնին, հետևաբար հոգեբանական հետևանքների ավելի մեծ ռիսկի են ենթակա: Հակամարտությունների գոտիներում սուր հոգեբանական տրավմաների արագ բուժումը կարող է օգնել նվազեցնելու կարճաժամկետ սթրեսի երկարատև ընթացքի ռիսկը և հետտրավմատիկ սթրեսային խանգարման կամ այլ հոգեկան հիվանդությունների զարգացումը: Դասընթացը, որը մշակել է թերապևտ Օլեգ Նովակը, նպատակ ունի նվազեցնելու այդ ռիսկերը՝ մասնակիցներին սովորեցնելով ճանաչել ախտանիշները և ուսուցանելով հոգեբանական-հուզական հիգիենայի և փոխադարձ հոգեբանական աջակցության տեխնիկաները.

Տրավմայի կառավարում — մաս 1/4

Տրավմայի կառավարում — մաս 2/4

Տրավմայի կառավարում — մաս 3/4

Տրավմայի կառավարում — մաս 4/4


Թեմատիկ հրապարակումներ

[eun_cources parent=”240676″]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,