Skip to main content
19 Հուլիսի, 2021

Մաքուր էներգիայի անցման խթանում. Եվրամիությունը ԱլԳ-ում գործարկում է «ԵՄ-ն էներգիայի համար» ծրագրի նոր փուլը


Հուլիսի 8-ին Եվրոպական հանձնաժողովը գործարկեց իր «ԵՄ-ն էներգիայի համար» (EU4Energy) ծրագրի երկրորդ փուլը, որը կկրի «Արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի անցման խթանում. ԵՄ-ն էներգիայի համար՝ II փուլ» անվանումը:

Ծրագիրը, որը կիրականացվի մինչև 2024թ․ դեկտեմբեր, կնպաստի էներգետիկայի ոլորտում ամուր իրավակարգավորիչ դաշտի զարգացմանը՝ աջակցելով տարածաշրջանի անցմանը մաքուր էներգիային և էներգետիկ շուկայի ազատականացմանը:

Այն կանդրադառնա նոր մարտահրավերներին և հնարավորություններին, ինչպիսիք են էներգիայի հետ կապված շուկայի բոլոր հատվածներում թվային տեխնոլոգիաների աստիճանական ներդրումը` ծախսերի արտացոլման միաժամանակյա ապահովմամբ: Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիները կշահեն կայուն էներգետիկ ներդրումների համար բարենպաստ միջավայրի զարգացումից, ենթակառուցվածքային նախագծերի առաջնահերթացումից և տարածաշրջանային շուկայի ինտեգրման և ներտարածաշրջանային առևտրի աճից:

Ծրագիրը նաև կնպաստի իր գործունեության մեջ և բարեփոխումներում ԱլԳ քաղաքացիների ներգրավմանը՝ խորհրդակցությունների և կլոր սեղանների, ինչպես նաև անմիջապես քաղաքացիների հզորացմանն ու ներգրավմանն ուղղված արշավների շարքի միջոցով: Ծրագիրն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի գենդերային հավասարության խնդրին՝ շեշտը դնելով էներգետիկայի ոլորտում կանանց ներգրավվածության կարևորության և ղեկավար դերեր ստանձնելու նրանց ներուժի վրա:

«Արևելյան գործընկերության երկրները զգալի առաջընթացի են հասել ԵՄ օրենսդրության ընդօրինակման և իրենց էներգետիկ շուկաները Եվրամիության շուկայի հետ մերձեցնելու գործում` քայլեր ձեռնարկելով սպառողների հզորացման և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ: «ԵՄ-ն էներգիայի համար» ծրագրի նվաճումներն այսպիսով ընդգծում են Արևելյան գործընկերության երկրների և քաղաքացիների նվիրվածությունը եվրոպական արժեքներին: Նրանց դերն ընդգծելը կարևոր է. Եվրոպական միությունը կարող է օժանդակել իր փորձառությամբ, բայց կառավարություններից ու քաղաքացիներից է կախված մեր առաջարկությունները կյանքի կոչելը» — նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) Արևելյան հարևանությունում Եվրոպական կանաչ գործարքի և միակցվածության թիմի ղեկավար, դոկտոր Մայքլ Ռապը:

«ԵՄ-ն էներգիայի համար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ 8,5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ-ն էներգիայի համար՝ Մաքուր էներգիայի անցման խթանում: Էներգետիկ վիճակագրություն և քաղաքականության մշակում

ԵՄ-ն էներգիայի համար՝ Մաքուր էներգիայի անցման խթանում: Կառավարում

ԵՄ-ն էներգիայի համար՝ Մաքուր էներգիայի անցման խթանում: Սպառողների հզորացում՝ կարգավորման բարելավման միջոցով



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,