Skip to main content
ԱլԳ երկրներից տասներկու ինֆլյուենսերներն ավարտել են իրենց առաքելությունը Լատվիայում եւ Չեխիայում
[featured_image_copyright]
25 Հունիսի, 2024

ԱլԳ երկրներից տասներկու ինֆլյուենսերներն ավարտել են իրենց առաքելությունը Լատվիայում եւ Չեխիայում


«EU NEIGHBOURS east» նախաձեռնության կողմից իրականացվող #ShapeYourFuture արշավի շրջանակներում Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից 12 ինֆլյուենսերներ հունիսի 16-ից 22-ը գտնվում էին Ռիգայում (Լատվիա) եւ Պրահայում (Չեխիա)՝ իմանալու, թե ինչ օգուտներ են քաղել այս երկրները ԵՄ-ի մաս լինելուց:

Մասնակիցների թվում էին Կարոն՝ Հայաստանից, Վաֆան եւ Ջաֆարը՝ Ադրբեջանից, Զուրան, Էլենիկոն եւ Լինակոն՝ Վրաստանից, Լյուդմիլան, Կատալինը եւ Ելիսեյը՝ Մոլդովայից, ինչպես նաեւ Յուլիան, Յուլիան եւ Կատերինան՝ Ուկրաինայից:

Նրանք այցելել են Լատվիայում եւ Չեխիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչություններ, հանդիպել տեղացի ինֆլյուենսերներ Պատրիսիա Վավիլովային եւ Ռոզարիե Հաշկովցովային, ինչպես նաեւ իմացել, թե ինչպես են կառավարություններն ու ՀԿ-ները մշակում ռազմավարություններ ապատեղեկատվության դեմ պայքարելու եւ պետական ​​գործունեությունը հետեւողական հաղորդակցական պատումներում ինտեգրելու համար։

Լատվիայի բարձրագույն կրթության առաջատարի համբավ ունեցող Ռիգայի տեխնիկական համալսարանում խումբը ծանոթացել է ուկրաինական եկեղեցիների պահպանմանն ուղղված «թվային երկվորյակ» (մետատիեզերական) նախագծին, դիտել ուսանողական դիզայնի տեխնոլոգիական նախագծերի ցուցահանդեսը եւ հանդիպել ստեղծողների հետ: Նրանք նաեւ ինքնաթիռ են վարել Kuka ռոբոտ-սիմուլյատորի վրա:

Պրահայում նրանք հանդիպել են Չեխիայի Հանրապետությունում փաստերի ստուգման խոշորագույն՝ Demagog.cz հարթակի ներկայացուցիչներին, որը կենտրոնացած է քաղաքական գործիչների հայտարարությունների ստուգման եւ սոցիալական ցանցերում ապատեղեկատվության եւ կեղծ բովանդակության բացահայտման վրա:

Օրակարգում հաջորդը Արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության գծով հատուկ ներկայացուցիչ Դավիդ Ստուլիկի հետ հանդիպումն էր՝ քննարկելու Արեւելյան քաղաքականությունը, այդ տարածաշրջանի երկրներից մի քանիսի համար ԵՄ անդամակցության հեռանկարը եւ Ուկրաինային ԵՄ աջակցությունը:

Ուղեւորությունը եզրափակվել է Չեխիայի խոշորագույն առողջապահական հաստատություն եւ բժշկական հետազոտությունների եւ թեստավորման առաջատար կենտրոն՝ Մոտոլի համալսարանական հիվանդանոց այցելությամբ: Հիվանդանոցը, որն օգտվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագրերից, տանիքին ունի ուղղաթիռային հարթակ՝ ծանր հիվանդների արագ տեղափոխման համար:

Ուղեւորության ընթացքում ինֆլյուենսերները ծանոթացել են ԵՄ երկրներին, նրանց քաղաքականությանը, ապատեղեկատվությանը հակազդմանը, Եվրոպայում բնապահպանական ակտիվիզմին, Ուկրաինային աջակցությանը եւ երիտասարդներին հասանելի հնարավորություններին: Այցելեք EU NEIGHBOURS east-ի Instagram-ի հաշիվը՝ հետահայաց ծանոթանալու նրանց կատարած ուղեւորությանը։

ShapeYourFuture արշավի էջ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,