Skip to main content
Անտառների միջազգային օր. EU4Environment-ն աջակցում է կայուն անտառային տնտեսությանն Արեւելյան գործընկերության երկրներում
[featured_image_copyright]
21 Մարտի, 2025

Անտառների միջազգային օր. EU4Environment-ն աջակցում է կայուն անտառային տնտեսությանն Արեւելյան գործընկերության երկրներում


Ամեն տարի մարտի 21-ին նշվող Անտառների միջազգային օրը մեզ հիշեցնում է Երկիր մոլորակի վրա կենսապահպանման գործում անտառների կենսական դերի մասին: Անտառները հանգրվան են աշխարհի ցամաքային կենդանիների, բույսերի եւ միջատների ավելի քան 80%-ի համար: Դրանք ապահովում են սնունդ, պաշտպանում են ջրային ռեսուրսները եւ նպաստում հողի բերրիությանը:

Արեւելյան գործընկերության երկրներում անտառտնտեսությունը կարեւոր դեր է խաղում տարածաշրջանի տնտեսության, կլիմայի դիմակայունության, կենսաբազմազանության պահպանման, ածխածնի պահեստավորման եւ ջրի ռեսուրսների կարգավորման գործում: Այնուամենայնիվ, անտառային ռեսուրսների կայունությանը սպառնում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ապօրինի ծառահատումները, անտառահատումները, հողերի անկայուն օգտագործումը եւ կլիմայի փոփոխությունը:

Այս սպառնալիքներին դիմակայելու համար Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «EU4Environment» ծրագիրն աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներին անտառային տնտեսության պահպանության եւ կայունության ոլորտում:

Հայաստանում ծրագիրը մշակել է ճանապարհային քարտեզ եւ առաջարկություններ անտառների կայուն կառավարման հավաստագրում իրականացնելու համար՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու, հավաստագրված փայտանյութի շուկայական հնարավորությունները բարելավելու եւ անտառների ընդհանուր կառավարումը բարելավելու համար: EU4Environment-ը նաեւ նպաստում է փայտանյութի առեւտրի հսկողության ներդրմանը երկրում՝ հատուկ փայտանյութային արտադրանքներին հետեւելու համար:

Տարածաշրջանում «EU4Environment» ծրագիրն աջակցում է գործընկեր երկրներին անտառների եւ էկոհամակարգային ծառայությունների կայուն կառավարման նորարարական ֆինանսավորման սխեմաների բացահայտման հարցում: Երկրները ստանում են աջակցություն կանաչ ֆինանսական գործիքների վերաբերյալ տարածաշրջանային եւ միջազգային փորձի փոխանակման եւ բնական կապիտալի տնտեսության ու բնապահպանական ծառայությունների համար վճարումների ուղղությամբ աշխատող հետազոտողների եւ պրակտիկ մասնագետների հետ փոխգործակցության տեսքով: Աջակցություն է տրամադրվում նաեւ անտառտնտեսության ոլորտի կանաչ ֆինանսական գործիքների մասին իրազեկվածության բարձրացմանը:

Իմացիր ավելին

Անտառների միջազգային օր

EU4Environment՝ Կայուն անտառտնտեսություն եւ փայտանյութի առեւտուր



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,