Բաց մի՛ թողեք։ Անվճար հնարավորություններ ԵՄ-ից՝ հայաստանցի երիտասարդների համար
Անկախ նրանից՝ ուսանող եք, թե երիտասարդ մասնագետ, ակտիվորեն մասնակցում եք ձեր համայնքային կյանքին կամ դեռ դպրոցական եք, Եվրոպական միությունն անվճար հնարավորությունների լայն ընտրանի է առաջարկում հայաստանցի երիտասարդներին՝ կրթաթոշակներ, վերապատրաստումներ, արտերկրյա ուսում կամ կամավորություն, պրակտիկա, հատուկ արտոնություններ կամ դրամաշնորհներ:
ԵՄ-ն ձեզ համար առաջարկելիք հնարավորություններ ունի՝ անկախ նրանից, թե դուք ցանկանում եք ընդլայնել ձեր մտահորիզոնը, օգնել ձեր համայնքին, զարգացնել ձեր հմտությունները կամ սկսել նոր բիզնես։ Բայց դրանք գտնելը կարող է դժվար լինել, ուստի ձեզ օգնելու համար մենք մշակել ենք ուղեցույցներ Հայաստանում երիտասարդների համար առկա հնարավորությունների մասին:
Ուղեցույցը ներկայացնում է հայաստանցի երիտասարդների համար առկա ինչպես միջազգային, այնպես էլ տեղական հնարավորությունները, ինչպես նաև տեղական կոնտակտներ, որոնք կօգնեն ձեզ դիմելիս:
Նշված ուղեցույցը բաժանված է համապատասխան բաժինների, որոնցում ներկայացված են հնարավորությունները հետևյալ խմբերի համար.
- ուսանողներ,
- քաղաքացիական ակտիվիստներ, երիտասարդ առաջնորդներ և կամավորներ,
- դպրոցականներ,
- պրակտիկա և ուսուցում փնտրողներ,
- երիտասարդ մասնագետներ։
Իսկ եթե դուք ոգեշնչում եք փնտրում, վերջին բաժնում ներկայացված է ձեզ նման երիտասարդների փորձը, ովքեր արդեն օգտվել են ԵՄ հնարավորություններից:
Ուստի բաց մի՛ թողեք։ Սկսե՛ք փնտրելը և պատրաստվե՛ք գրանցվելու։
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]