COP29-ը Բաքվում. ԵՄ-ը կաջակցի ի նպաստ կլիմայի գործողությունների շարունակականությանը եւ հանդես կգա ֆինանսական եւ ներդրումային հավակնոտ նպատակների սահմանման օգտին
Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP29-ը։ Այն կշարունակվի մինչեւ նոյեմբերի 22-ը։ Այս գլոբալ միջոցառմանը Եվրոպական միությունը կաշխատի միջազգային գործընկերների հետ՝ հասնելու Փարիզի համաձայնագրի նպատակներին, այն է՝ սահմանափակելու գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական մակարդակից 1.5°C-ով։
«Կլիմայի փոփոխությունը շարունակում է լինել սահմաններ չճանաչող խնդիր, որն ավելի ու ավելի է վնասում կյանքին ու ապրուստի միջոցներին ողջ Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում», — ասվում է Եվրոպական հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ։
COP29-ում ԵՄ բանակցող թիմը կգլխավորի կլիմայի գործողությունների հարցերով հանձնակատար Վոպկե Հոկստրան: Նրան կմիանան էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը եւ նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Իլիանա Իվանովան:
Ի՞նչ է COP-ը։ Ինչու՞ է կլիմայի փոփոխության խնդիրն այդքան հրատապ ամբողջ աշխարհի համար։ Ինչպե՞ս է ԵՄ-ն օգնում Արեւելյան գործընկերության երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Ծանոթացիր մեր պարզաբանող փաստաթերթին եւ այցելիր մեր Planet care հատուկ էջ, որոնք երկուսն էլ ներկայացված են EU NEIGHBOURS EAST-ի վեբկայքում։
COP29-ում Փարիզի համաձայնագրի կողմերը պետք է ապահովեն, որ համաշխարհային ֆինանսական հոսքերն ավելի համապատասխանեն Փարիզի համաձայնագրի սկզբունքներին՝ ստեղծելով ներդրումների հնարավորություններ՝ կլիմայի ֆինանսավորմանն ուղղված նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) ընդունման միջոցով: ԵՄ-ն ներկայումս կլիմայի միջազգային ֆինանսավորման ամենամեծ դոնորն է, որը 2023 թվականի ընթացքում այդ ուղղությամբ իրականացրել է 28,6 միլիարդ եվրո ներդրում հանրային միջոցներից, ինչպես նաեւ մոբիլիզացրել է լրացուցիչ 7,2 միլիարդ եվրո մասնավոր միջոցներից։ Այդ ֆինանսավորումն ուղղվել է աջակցելու զարգացող երկրներին՝ նվազեցնելու իրենց ջերմոցային գազերի արտանետումները եւ հարմարվելու կլիմայի փոփոխության ազդեցություններին:
Այս տարվա բանակցությունների մեկ այլ կարեւոր տարր կլինի նախորդ տարի Դուբայում համաձայնեցված գլոբալ էներգետիկ նպատակների վերահաստատումը, որոնք վերաբերում են հանածո վառելիքից անցմանը, վերականգնվող էներգիայի ուղղությամբ ներդրումների եռապատկմանը եւ էներգաարդյունավետության միջոցառումների կրկնապատկմանը մինչեւ 2030 թվականը։ ԵՄ բանագնացները կաշխատեն հաջորդ տարի բոլոր կողմերի կողմից ներկայացվելիք ազգային մակարդակով սահմանված գործողությունների վերաբերյալ հավակնոտ սպասումների ձեւավորման ուղղությամբ: Բացի այդ, ԵՄ բանակցող թիմը կաշխատի նաեւ ածխածնի միջազգային շուկաների վերաբերյալ բանակցություններն ավարտին հասցնելու ուղղությամբ՝ համաձայն Փարիզյան համաձայնագրի 6-րդ հոդվածի:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]