Skip to main content
Culture Moves Europe. Հայաստանը ներկայացնող երկու կազմակերպություն ընտրվել են հյուրընկալության նախագիծ իրականացնելու համար
[featured_image_copyright]
29 Մարտի, 2024

Culture Moves Europe. Հայաստանը ներկայացնող երկու կազմակերպություն ընտրվել են հյուրընկալության նախագիծ իրականացնելու համար


ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից ֆինանսավորվող «Culture Moves Europe» նախագիծն ամփոփել է արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների հյուրընկալության իր երկրորդ հայտամրցույթի արդյունքները՝ ընտրելով 114 մշակութային կազմակերպություն, որից երկուսը՝ Հայաստանից, իսկ մեկը՝ Վրաստանից։

Դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1,8 միլիոն եվրո, ընդ որում՝ յուրաքանչյուր նախագծի համար նախատեսված է առանձին դրամաշնորհ՝ կախված դրա տեւողությունից (22-ից 299 օր) եւ հրավիրված արվեստագետների թվից:

Ընտրված նախագծերը նախատեսում են հյուրընկալել «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի տարբեր երկրներ ներկայացնող 449 արվեստագետների եւ մշակութային մասնագետների։ Նրանք կընտրվեն ընթացակարգի երկրորդ փուլի ընթացքում:

Հյուրընկալության նախագծեր կանցկացվեն «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի 35 տարբեր երկրներում:

Ամենաշատ ընտրված նախագծերն ունեցող ոլորտներն են՝ տեսողական արվեստը, երաժշտությունը եւ կատարողական արվեստը։ Մշակութային ժառանգության, դիզայնի եւ նորաձեւության դիզայնի, գրականության եւ ճարտարապետության ոլորտներին բաժին է հասնում ընտրված նախագծերի 30%-ից մի փոքր ավելին՝ բոլորը միասին վերցրած: Ընտրված հյուրընկալող կազմակերպությունների մեկ երրորդը դիմել է «Նոր եվրոպական Բաուհաուզի» հետ համագործակցող նախագծերի համար:

Հայաստանից ընտրված նախագծերը կիրականացնեն «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը՝ երաժշտական ոլորտում, եւ «Արտ բազիսը»՝ վիզուալ արվեստի ոլորտում: Վրաստանի ազգային հիմնադրամն էլ հյուրընկալության նախագիծ կիրականացնի գրականության ոլորտում:

Ընտրված կազմակերպությունները մինչեւ հունիսի 15-ը պետք է հաստատեն հրավիրյալ արվեստագետների անունները, իսկ առաջին նախագծերը կարող են մեկնարկել արդեն ապրիլի սկզբին:

Նշված նախագծերին մասնակցել ցանկացող արվեստագետների համար ապրիլի 5-ին եւ 12-ին կկազմակերպվեն հյուրընկալող կազմակերպությունների մասնակցությամբ առցանց հանդիպումներ:

Ներկայումս բաց է «Culture Moves Europe» նախագծի հայտարարած արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների հյուրընկալության երրորդ հայտամրցույթը։ Այն բաց է «Ստեղծարար Եվրոպայի» 40 երկրներից մեկում գրանցված եւ գործող կազմակերպությունների համար: Հայտամրցույթի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի մինչեւ 5 միջազգային արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների հյուրընկալության 22-ից 180 օր տեւողությամբ նախագծերին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 15-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հյուրընկալության նախագծերի երրորդ հայտամրցույթ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,