ԵՄ աջակցությամբ ՀՀ Սյունիքի մարզում ոչխարների խուզման փառատոն է անցկացվել
Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ գյուղում կայացել է «Ոչխարների խուզման» 6-րդ փառատոնը, որը կազմակերպվել է ԵՄ աջակցությամբ։
Փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։ Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաեւ նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը։ Այն նաեւ հնարավորություն է ընձեռում զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտում ներգրավված անձանց հավելյալ եկամուտ վաստակել:
Տաղավարներում ներկայացված էր գյուղմթերք, ձեռագործ աշխատանքներ եւ Սյունիքի մարզին բնօրոշ այլ բարիքներ։ ՀՀ Սյունիքի մարզի 5 խոշորացված համայնք՝ Գորիս, Տեղ, Կապան, Սիսիան եւ Տաթեւ, ներկայացված էին տաղավարներով։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի երեք շահառու՝ «ՄԱՔԻ» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոնը, «Գյումրու կաշվի եւ մորթու վերամշակման արտադրամաս»-ը եւ «Բալահովիտ ուսումնափորձնական տնտեսություն» տոհմային ոչխարաբուծական ֆերման իրենց տաղավարներում ներկայացրեցին իրենց գործունեությունն ու արտադրանքը։
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության եւ ՄԱԶԾ-ի կողմից։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]