ԵՄ-ի եւ ՄԱԱԶԿ-ի ծրագրի շրջանակում Հայաստանում բացվել է Էլեկտրական չափագրության առաջին լաբորատորիան
Սեպտեմբերի 5-ին Հայաստանում բացվել է Էլեկտրական չափագրության առաջին լաբորատորիան։
Այս հաջողությունը Եվրոպական միության, Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) եւ ազգային գործընկերների սերտ համագործակցության արդյունք է։ Լաբորատորիան ստեղծվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԱԶԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքներին» ծրագրի շրջանակում։
«Լաբորատորիայի հիմնումը նորարարությանը եւ առաջընթացին միտված նշանակալից քայլ է՝ ուղղված միջազգայնորեն ընդունված չափագրման ծառայություններ մատուցելու ազգային կարողության զորեղացմանը՝ ի շահ հանրային եւ մասնավոր հատվածների»,- ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]