ԵՄ-ն 4 մլն եվրո կներդնի Հայաստանում ՄԱԱԶԿ-ի հետ տեխնիկական աջակցության ծրագրում
Դեկտեմբերի 9-ին Եվրոպական միությունը և Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ստորագրել են Մասնակցության մասին համաձայնագիր` Հայաստանում ՄԱԱԶԿ-ի հետ իրականացվելիք տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում 4 մլն եվրո ներդրում կատարելու վերաբերյալ։
Ծրագիրը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» ինստիտուցիոնալ հզորացման, միջազգային առաջարկություններին և լավագույն փորձին համապատասխան, իրավական, կարգավորող և կառավարման համակարգի բարելավման միջոցով կօժանդակի Հայաստանի չափագիտության համակարգի արդիականացմանը, միջազգային և տարածաշրջանային չափագիտության ոլորտում Հայաստանի մասնակցության ակտիվացմանը, ինչպես նաև «Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի» (EURAMET) հետ փոխգործակցությանը։
Ծրագիրը կօգնի ստեղծել տրամաչափարկման չորս լաբորատորիա՝ չափման ստանդարտների, չափիչ գործիքների, չափումների և տրամաչափարկման կարողությունները զարգացնելու համար անհրաժեշտ սարքավորումների գնման, տեղադրման և գործարկման միջոցով:
Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ այս ծրագրի իրականացմամբ Հայաստանը կկարողանա «խելամիտ օգտվել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) առավելություններից, բարելավել Հայաստանում արտադրվող ապրանքների որակը և ապահովելով Հայաստանում կատարված փորձաքննությունների միջազգային ճանաչումը, ինչի արդյունքում կավելանա առևտուրը ԵՄ-ի և արտաքին այլ շուկաների հետ»:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]