Skip to main content
ԵՄ-ն հանուն երիտասարդների. Հայաստանի գյուղաբնակ երիտասարդների հզորացում՝ առաջնորդության դպրոցի միջոցով
[featured_image_copyright]
5 Սեպտեմբերի, 2025

ԵՄ-ն հանուն երիտասարդների. Հայաստանի գյուղաբնակ երիտասարդների հզորացում՝ առաջնորդության դպրոցի միջոցով


2025 թվականի օգոստոսին ավարտվեցին մի քանի երիտասարդական նախագծեր, որոնք ընտրվել էին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի (YCCD) կողմից Դիլիջան քաղաքում եւ հարակից գյուղերում իրականացվող ԵՄ ֆինանսավորմամբ «ԴՈՒԿՈ առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակներում։

YCCD-ն «ԴՈՒԿՈ առաջնորդության դպրոց» ծրագիրը մեկնարկել էր այս տարվա փետրվարին՝ դրանում անմիջականորեն ներգրավելով 16-25 տարեկան երիտասարդների: Նրանցից շատերը նախկինում երբեք կառուցվածքային առաջնորդության դասընթացի մասնակցելու հնարավորություն չէին ունեցել՝ սահմանափակ հնարավորությունների եւ աշխարհագրական խոչընդոտների պատճառով:

Ամիսներ շարունակ՝ փետրվարից մինչեւ մայիս, մասնակիցներն ակտիվորեն ներգրավված էին համապարփակ ոչ ֆորմալ կրթական ծրագրում՝ ձեռք բերելով ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման, շահերի պաշտպանության, առաջնորդության, որոշումների կայացման եւ համայնքի զարգացման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ եւ գործնական հմտություններ։

Լսարանային ուսուցումից զատ, մասնակիցները դարձան ակտիվ փոփոխություններ կատարողներ իրենց համայնքներում: Նրանք անցկացրեցին տեղական կարիքների գնահատում, բացահայտեցին հրատապ խնդիրները եւ մշակեցին գործնական լուծումներ՝ հուլիսին մեկնարկած վեց միկրոնախագծերի միջոցով: Նախաձեռնությունը նաեւ ամրապնդեց երիտասարդության եւ տեղական իշխանությունների միջեւ ամուր կապերը՝ կանոնավոր երկխոսության հանդիպումների եւ համայնքի ավագանու նիստերին մասնակցության միջոցով՝ թույլ տալով երիտասարդներին անմիջականորեն դիտարկել եւ հասկանալ որոշումների կայացման գործընթացները: Մենթորների եւ համայնքային շահագրգիռ կողմերի աջակցությամբ մասնակիցները ցուցաբերեցին ավելի մեծ վստահություն, քաղաքացիական պատասխանատվություն եւ մոտիվացիա՝ ակտիվորեն ներգրավված մնալու հասարակական կյանքում:

Օգոստոս ամսին երիտասարդներն ավարտեցին իրենց կողմից ղեկավարվող բոլոր ընտրված նախագծերի իրականացումը։ Յուրաքանչյուր նախագծի պարագայում ապահովվել էր, որ լուծումները լինեին եւ՛ գործնական, եւ՛ տեղի իրականությանը համապատասխան։ Իրականացված նախագծերը կենտրոնացած էին բազմազան ոլորտների վրա, ինչպիսիք են՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը, մշակութային ժառանգության պահպանումը, երիտասարդների ակտիվությունը եւ առողջ ապրելակերպի խթանումը։

ԴՈՒԿՈ առաջնորդության դպրոցը ոչ միայն անդրադարձավ տեղական հրատապ մարտահրավերներին, այլեւ խթանեց ակտիվ քաղաքացիության մշակույթը եւ համագործակցությունը երիտասարդների, տեղական իշխանությունների եւ բնակիչների միջեւ, ինչպես նաեւ ճանապարհ հարթեց Դիլիջանի զարգացման օրակարգին համապատասխան ապագա նախաձեռնությունների համար։

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն «ԵՄ-ն հանուն երիտասարդների. երիտասարդների ներգրավում եւ հզորացում» ծրագրի դրամաշնորհի շահառու է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից եւ իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,