«ԵՄ-ն հանուն երկխոսության» ծրագիրը երկու նոր երիտասարդական կենտրոն է բացել ՀՀ Տավուշի մարզում
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի եւ Կոթիի զարգացման թիմի հետ համատեղ, ս.թ. սեպտեմբերի 26-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երկխոսության» ծրագրի շրջանակներում իրականացրել է երկու նոր երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացում ՀՀ Տավուշի մարզում։
Բերքաբեր եւ Կոթի գյուղերում բացված այս կենտրոնները կապահովեն անվտանգ, ապահով եւ ներառական միջավայր մինչեւ 400 երիտասարդների համար՝ նպաստելով նրանց անձնական եւ մասնագիտական զարգացմանը:
Դրանք կնպաստեն երիտասարդների մասնագիտական զարգացմանը եւ աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը, ճգնաժամային իրավիճակներին արձագանքման եւ տարհանման միջոցների վերաբերյալ իրազեկվածության ամրապնդմանը, ինչպես նաեւ համայնքային կյանքում երիտասարդ քաղաքացիների ներգրավմանը։
Կոթիի երիտասարդական կենտրոնը, որը նաեւ արագ արձագանքման կենտրոն է, սպասարկում է մոտ 300 երիտասարդների, ներառյալ մոտակա սահմանամերձ գյուղերից՝ առաջարկելով ոչ ֆորմալ կրթություն եւ ճգնաժամերին արձագանքման հմտություններ: Բերքաբերի երիտասարդական ուսուցման կենտրոնում արդեն անցկացվել են 4 վերապատրաստման դասընթացներ՝ 14-30 տարեկան երիտասարդների համար (ներառյալ կանայք եւ հաշմանդամություն ունեցող անձինք)։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]