Skip to main content
«ԵՄ-ն հանուն երկխոսության» ծրագրի օժանդակությամբ Արենի համայնքում տեղադրվել են արեւային էներգիայով աշխատող փողոցային լուսատուներ
[featured_image_copyright]
18 Հոկտեմբերի, 2024

«ԵՄ-ն հանուն երկխոսության» ծրագրի օժանդակությամբ Արենի համայնքում տեղադրվել են արեւային էներգիայով աշխատող փողոցային լուսատուներ


Վայոց ձորի մարզի Արենի համայնքը տեղադրել է արեւային էներգիայով աշխատող 78 փողոցային լուսատուներ՝ շնորհիվ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) ծրագրի:

Այս լուսատուները լուսավորում են ոչ միայն բնակավայրի ներքին 2 փողոցները, այլեւ Հյուսիս-Հարավ մայրուղու 2 կիլոմետրանոց հատվածը՝ նվազեցնելով էներգիայի ծախսերը, բարձրացնելով ճանապարհային անվտանգությունը եւ խթանելով էկոտուրիզմը:

«Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես մենք կարող ենք համատեղել նորարարությունը տեղական կարիքների հետ՝ մարդկանց կյանքում շոշափելի բարելավումներ ստեղծելու համար», — նշել է ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական պորտֆելի ղեկավար Աննա Գյուրջյանը։ Վերջինս հավելել է, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նվազեցնում են ածխածնի արտանետումները, այլեւ հզորացնում են համայնքները՝ դարձնելով նրանց ակտիվ մասնակիցներ ավելի կանաչ եւ խաղաղ ապագայի ձեւավորման գործում:

«ԵՄ-ն հանուն երկխոսության: Աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիրը Եվրոպական միության եւ ՄԱԶԾ-ի համատեղ նախաձեռնությունն է եւ ավելի լայն «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) ծրագրի մաս է կազմում: Ծրագրի նպատակն է ստեղծել կայուն հիմք հակամարտությունների փոխակերպման համար` հակամարտություններից տուժած համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների եւ մարդու անվտանգության բարելավման միջոցով:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,