«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում կայացել է «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը
Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 21-ին Երեւանում կայացել է «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։
Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովից, Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակից, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների եւ առողջապահության նախարարություններից, միջազգային կազմակերպություններից ավելի քան 50 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ օտարերկրյա եւ տեղական փորձագետներ:
ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագիրը ներկայացրել է փաստաթղթի նախագիծը, դրա ինստիտուցիոնալ կառուցվածքը եւ կարգավորող շրջանակը։
Փաստաթղթին ծանոթանալուց զատ, մասնակիցները քննարկել են նաեւ ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրներում կլիմայական օրենսդրության զարգացմանը, կլիմայական քաղաքականության միջազգային իրավական կարգավորմանը, կլիմայայի ֆինանսավորման եւ Հայաստանում ածխածնի գնագոյացման հնարավորություններին վերաբերող հարցեր։
«Ժամանակն է գործել, մենք միասին ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարում, մենք արդեն միասին բախվում ենք մոլորակի վրա կլիմայի փոփոխության արդյունքում տեղի ունեցող հետեւանքներին, մասնավորապես՝ երաշտներ, ջրհեղեղներ եւ այլ եղանակային ծայրահեղ իրավիճակներ»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է երկրներին Փարիզի համաձայնագրի իրականացման եւ կլիմային առնչվող քաղաքականությունների եւ օրենսդրության բարելավման հարցում՝ նպատակ ունենալով սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա՝ նրանց դարձնելով դրանց նկատմամբ ավելի դիմակայուն:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]