ԵՄ խոսնակ. Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակումը խիստ մտահոգիչ է
Հունիսի 15-ից ի վեր Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակումը «խիստ մտահոգիչ է», ասվում է ԵՄ խոսնակի հունիսի 23-ի հայտարարության մեջ։
Շրջափակումն «ուղղակի սպառնալիք է տեղի բնակչության կենսապայմանների համար եւ առաջացնում է մարդասիրական աղետի վերաբերյալ լուրջ մտավախություններ»,- նշել է ԵՄ խոսնակը։
Հայատարարությունում նաեւ ասվում է, որ Եվրոպական միությունն ուշադրությամբ է հետեւում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին շաբաթների ընթացքում աճող լարվածությանը, մասնավորապես՝ երկու երկրի միջեւ միջազգային սահմանի երկայնքով ամենօրյա բնույթ կրող կրակոցների մասին հաղորդումների՝ ի հավելումն Ղարաբաղի հետ շփման գծում նմանատիպ միջադեպերի։
«Մի շարք բարձր մակարդակի հանդիպումներից հետո ԵՄ-ն շարունակում է ամենաբարձր քաղաքական մակարդակում ներգրավվածությունն՝ ուղղված օգնելուն թուլացնել այդ լարվածությունը եւ գտնել փոխընդունելի լուծումներ»,- նշված է հայտարարության մեջ։
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Եվրամիության վերջին բարձր մակարդակի հանդիպումները տեղի են ունեցել մայիսի 14-ին Բրյուսելում եւ հունիսի 1-ին Քիշնեւում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Երկու երկրների եւ ԵՄ-ի միջեւ հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսի 21-ին։
Իմացիր ավելին
ԱՌՆՉՎՈՂ ԼՈՒՐԵՐ՝
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Երեւան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]