ԵՆԲ խումբը 200 հազար եվրո է նվիրաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրելու նպատակով
Եվրոպական ներդրումային բանկի (EIB) խումբն իր բարեգործական մասնաճյուղի՝ ԵՆԲ ինստիտուտի միջոցով 200 000 եվրո է փոխանցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ 2023 թվականի սեպտեմբերին ռազմական սրացումից հետո Հայաստան տեղահանված Լեռնային Ղարաբաղի երեխաների հոգեկան առողջության եւ ձմեռային կարիքները հոգալու համար։
ԵՆԲ խմբի նվիրատվության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կստեղծի եւ կգործարկի հոգեբանական թեժ գիծ, որը կսպասարկվի 20 վերապատրաստված խորհրդատուների կողմից երկու տարի ժամկետով: Երեխաները եւ նրանց խնամողները կարող են ստանալ նաեւ առերես հոգեբանական աջակցություն՝ խաղային թերապիայի, արտ-թերապիայի եւ խմբային հանդիպում-խորհրդատվությունների տեսքով: Նվիրատվության շրջանակներում փախստական ընտանիքները կստանան վաուչերներ, որոնք կօգնեն նրանց հոգալ հիմնական կարիքները, քանի որ մոտենում է ձմեռը։
ԵՆԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի վերջին Հայաստանում ապաստան է գտել ավելի քան 100 հազար մարդ, ընդ որում՝ տեղահանված անձանց մեկ երրորդից ավելին երեխաներն են:
ԵՆԲ ինստիտուտի տնօրեն եւ դեկան Շիվա Դուստդարը նշել է, որ երեխաներն ամենաշատն են տուժել հակամարտությունից եւ տեղահանությունից:
«ԵՆԲ ինստիտուտի համար առաջնահերթություն է օգնել նրանց ստանալ աջակցություն եւ խնամք, որն իրենց անհրաժեշտ է հաստատվելու եւ ավելի պայծառ ապագա ակնկալելու համար»,- ասել է նա:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]