Երեւանում կայացել է ուսուցանողների համար նախատեսված «Ատելության խոսքի դրսեւորումներն առցանց տիրույթում» կրթական ձեռնարկի շնորհանդեսը
Կայացել է Եվրոպական միության աջակցությամբ մշակված «Ատելության խոսքի դրսևորումներն առցանց տիրույթում» ուսուցանողների համար հայալեզու կրթական ձեռնարկի շնորհանդեսը, որին մասնակցել են տեղական դպրոցների, Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես Հայաստանում ԵՄ պատվիրակություն և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ։
Ձեռնարկի նպատակն է ուսուցանողներին տրամադրել օգտակար գիտելիքներ և հմտություններ թվային միջավայրում ատելության խոսքի դեմ պայքարելու համար՝ աշակերտների և երիտասարդների հետ աշխատելիս: Այն հատկապես ուղղված է բուլինգի և կիբեռհարձակումների հիմնախնդիրներին՝ նպատակ ունենալով ավելի լավ պաշտպանել երեխաների իրավունքները:
Ձեռնարկը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար՝ արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմերի միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման-II» (2019-2022) ծրագրային ձևաչափի շրջանակներում և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]