«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցին միանալու համար ընտրվել են ավելի քան 200 երիտասարդներ
«EU NEIGHBOURS east» ծրագիրը 227 նոր երիտասարդների է ընդունել իր «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) ցանցի շարքեր: Նրանք ընտրվել են 2021 թվականին ԱլԳ երկրներից, ԵՄ անդամ երկրներից և Մեծ Բրիտանիայից ստացված 646 դիմումներից: Ցանցն այժմ բաղկացած է 726 ակտիվ ԵԵԴ-ներից:
Հայտերի գնահատման ինտենսիվ ընտրության ընթացակարգից հետո 42 նոր ԵԵԴ է ընտրվել Հայաստանից, 41-ը՝ Ադրբեջանից, 5-ը՝ Բելառուսից, 28-ը՝ Մոլդովայից, 36-ը՝ Վրաստանից, 45-ը՝ Ուկրաինայից և 30-ը՝ ԵՄ-ից/Մեծ Բրիտանիայից:
Այժմ նորեկները մասնակցում են ԵԵԴ Ակադեմիային, որը նրանց առաջարկում է ուսուցում՝ իրենց առաջիկա դեսպանական առաջադրանքներին նախապատրաստվելու համար: Ակադեմիայի շրջանակներում տեղի է ունեցել բոլոր ԵԵԴ-ների համար նախատեսված «ԱլԳ գագաթնաժողով» խորագրով հատուկ աշխատաշրջան՝ նվիրված Արևելյան գործընկերության առաջնահերթություններին և անցյալ շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովին:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում և բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջև։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:
Նոր ԵԵԴ-ների ընդունելությունը տեղի է ունենում տարին մեկ անգամ՝ սովորաբար աշնանը: Հայտերի ընդունման հրավերի և հայտի ձևի մասին տեղեկատվությունը կհրապարակվի այստեղ և կտարածվի «EU NEIGHBOURS east»-ի հաղորդակցական խողովակներով:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության կողմից 2016 թվականին և մինչ օրս ներգրավել է ավելի քան հազար երիտասարդների:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]