EU4Dialogue. ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի ներկայացուցիչները ծանոթանում են կանաչ էներգիայի օգտագործման մոտեցումներին
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի 60 ներկայացուցիչներ ծանոթանում են կանաչ նորարարական մոտեցումներին։
Դասընթացները կազմակերպվել են EU4Dialogue ծրագրի կողմից, որն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Տեղաբնակներն ու Արենիի համայնքապետարանի ներկայացուցիչները ծանոթանում են էներգախնայող տեխնոլոգիաների, ռեսուրսների մոբիլիզացման եւ կանաչ նորարարական մոտեցումներին, օրինակ՝ արեւային էներգիայով աշխատող փողոցային լույսերի կարեւորությանը համայնքում խնայողություններ ձեւավորելու տեսանկյունից:
EU4Dialogue ծրագիրը կաջակցի նաեւ Արենի գյուղի մայրուղում արեւային էներգիայով աշխատող 78 LED լուսարձակների տեղադրմանը։
Ինչպես նշվում է ՄԱԶԾ ֆեյսբուքյան էջում, տեղաբնակները հուսով են, որ Արենիում էներգաարդյունավետ բարելավումները կհանգեցնեն այստեղ զբոսաշրջիկների հոսքի աճին:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]