EU4Sevan. Նորատուսում կեղտաջրերի մաքրման նոր ապակենտրոնացված կայան է գործարկվել
Հուլիսի 22-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում գործարկեց կեղտաջրերի մաքրման նոր ապակենտրոնացված կայան՝ այն անվանելով «կարեւոր քայլ Սեւանա լճի՝ Հայաստանի խոշորագույն քաղցրահամ ջրային պաշարի պաշտպանության գործում»։
Բնապահպանական չափանիշներին համապատասխանող կայանը, որը տեղակայված է թիվ 2 մանկապարտեզի տարածքում, կմաքրի կեղտաջրերը ոռոգման չափանիշներին համապատասխան՝ նպաստելով աղտոտվածության նվազեցմանը եւ համայնքի սանիտարական պայմանների բարելավմանը՝ գործնականում եւ կայուն կերպով։
Կայանը կառուցվել է «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի եւ Գերմանիայի կողմից եւ իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Ծրագրի նպատակն է բարելավել Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ ջրի որակը, ինչպես նաեւ բարելավել լճի էկոհամակարգի կառավարումը։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]