EU4Youth – ավելի քան 1,700 երիտասարդ Հայաստանում ստացել են աջակցություն՝ հմտությունների զարգացման, զբաղվածության և կայուն ապագայի համար
Հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ծրագրի շրջանակներում դրամաշնորհային նախաձեռնությունների ավարտին և Ազգային ղեկավարող խմբի լիազորությունների փոխանցմանը։ Միջոցառման նպատակն էր խթանել ծրագրի տարբեր բաղադրիչներով ձեռք բերված արդյունքների փոխանակումը, ինչպես նաև քննարկել ապագա համագործակցության և աջակցության ուղիները։
Լիտվայից Կենտրոնական Ծրագրերի Կառավարման Գործակալության (CPVA) ներկայացուցիչ Օստեյա Վիլքելիտեն, խոսելով ծրագրի նպատակների ու ազդեցությունների մասին, նշում է․ «EU4Youth ծրագրի միջոցով մեր նպատակն էր երիտասարդներին զինել իրական գործիքներով՝ իրենց ապագան կերտելու համար։ Սոցիալական ձեռնարկատիրությունը նրանց հնարավորություն է տալիս համայնքների հանդեպ հոգատարությունը վերածելու իրական, տեսանելի գործողությունների։Այս նախագիծը վկայում է, որ Հայաստանի երիտասարդությունն ունի այն ուժը էներգիան, գաղափարներն ու խիզախությունը փոփոխություն բերելու համար։ Մենք նրանց կողքին ենք այս ճանապարհին՝ սկսած դպրոցում ծնված գաղափարներից մինչև նախաձեռնություններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի վրա»։
Վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է երեք տարածաշրջանային դրամաշնորհային ծրագիր, որոնք ընդգրկել են ավելի քան 1,708 երիտասարդների՝ հնարավորություն ընձեռելով զարգացնել իրենց կարողությունները, մասնագիտական և թվային հմտությունները, մասնակցել վերապատրաստումներին, ստանալ մենթորական աջակցություն և ֆինանսավորում՝ իրենց գաղափարներն իրականացնելու համար։
- Մասնակիցների 68%-ը կանայք են, իսկ 62%-ը՝ խոցելի խմբերից, ինչը վկայում է ծրագրի ընդգրկունության և հավասար հնարավորություններ ապահովելու հանձնառության մասին։ Հմտությունների զարգացման բաղադրիչում 65% մասնակիցները մասնակցել են թվային ուսուցման, իսկ մնացածը՝ սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության վերաբերյալ դասընթացների։
- 100 հաշմանդամություն ունեցող երիտասարդ ստացել է մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն, իսկ 29 մասնագետ վերապատրաստվել է որպես կարիերայի խորհրդատու։
- 10 երիտասարդական հասարակական կազմակերպություն դրամաշնորհ է ստացել՝ երիտասարդների կարիերայի զարգացմանն աջակցելու համար։
- 16 երիտասարդ ձեռնարկատեր ֆինանսավորում է ստացել՝ իրենց բիզնես գաղափարներն իրականացնելու նպատակով, իսկ 54-ը՝ տեխնիկական աջակցություն։
- 10 երիտասարդ հնարավորություն է ստացել մասնագիտանալ սոցիալական ձեռնարկություններում՝ ձեռք բերելով գործնական փորձ։
- Զարգացվել և կիրառվել են 24 ոչ ֆորմալ և 2 ֆորմալ կրթական գործիքներ, որոնք նպաստել են մասնակիցների ակադեմիական և մասնագիտական աճին։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը նշում է․ «Երիտասարդակենտրոն նախաձեռնությունները Եվրոպական միության ռազմավարական առաջնահերթություններից են։ Այս նախաձեռնությունը ևս վկայում է ԵՄ-ի շարունակական հանձնառության մասին՝ աջակցել երիտասարդներին՝ հատկապես տնտեսական զարգացման խթանման և սոցիալական ընդգրկման կարևոր ուղղություններով»։EU4Youth-ի երրորդ փուլը «Երիտասարդների զբաղվածություն և ձեռնարկատիրություն» նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Լիտվայի Արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում է Կենտրոնական Ծրագրերի Կառավարման Գործակալության (CPVA) կողմից Արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Ծրագիրը կշարունակվի մինչև 2025 թվականի կեսը և նպատակ ունի տրամադրել տեխնիկական աջակցություն պետական և ոչ պետական կազմակերպություններին՝ երիտասարդների գործազրկության խնդիրները հաղթահարելու և նրանց աշխատունակությունը բարձրացնելու համար։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]