Եվրաջասթի նախագահն այցելել է Երեւան՝ ամրապնդելու քրեական արդարադատության ոլորտում համագործակցությունը
Սեպտեմբերի 23-ին մեկօրյա այցով Երեւանում էր գտնվում Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը։
Երեւանում նախագահ Համրանի կողմից ՀՀ գլխավոր դատախազության եւ Արդարադատության նախարարության հետ ստորագրվեց «Աշխատանքային պայմանավորվածություն», որը կամրապնդի ԵՄ-Հայաստան գործընկերությունը քրեական արդարադատության ոլորտում:
«Նրա այցելությունը կարեւոր իրադարձություն է ՀՀ եւ ԵՄ-ի միջեւ դատական համագործակցության խորացման ճանապարհին՝ այս տարվա սկզբին համագործակցության համաձայնագրի վավերացումից հետո», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։
Հրապարակման մեջ նաեւ ասվում է, որ ստորագրված փաստաթուղթն ուղի կհարթի քրեական գործերով համագործակցության ընդլայնման համար՝ ապահովելով արդարադատական համակարգերի կայունությունն ու իրավական հետաքննությունների եւ դատավարությունների շուրջ համագործակցության ամրապնդումը: Աշխատանքային պայմանավորվածությունը կծառայի որպես հիմք ապագա փոխգործակցության համար՝ ամրապնդելով Հայաստանի եւ ԵՄ-ի կապերը արդարադատության եւ անվտանգության հարցերի ուղղությամբ:
«Մենք եւս մեկ քայլ առաջ ենք կատարել մեր հայ գործընկերների հետ ավելի սերտ համագործակցության ուղղությամբ», — ասվում է Եվրաջասթի X-ի միկրոբլոգում։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]