Եվրոպայում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար պատժամիջոցների համառոտ ակնարկ. Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան միացվել են առցանց գործիքին
Վերջերս Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (ԹԹՄԵԿ) «Պատժամիջոցների համառոտ ակնարկ» գործիքին ավելացվել են ութ նոր երկրների ու ԵՄ գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տվյալները:
Գործիքը բացատրում է, թե ինչպես են ԵՄ անդամ երկրների, Նորվեգիայի, Թուրքիայի, ինչպես նաև ԵՄ որոշ գործընկեր երկրների օրենսդրությունները կարգավորում թմրամիջոցների օգտագործման, պահման կամ մատակարարման հետ կապված իրավախախտումները: Այն նաև թույլ է տալիս միաժամանակ համեմատել մինչև հինգ երկրներում գործող իրավակարգավորումները: Առցանց գործիքը կարող է օգնել օգտատերերին պարզել, թե ինչպես են տարբերվում երկրների օրենսդրական պատժամիջոցները՝ կախված թմրանյութի տեսակից և քանակից, ինչպես նաև իրավախախտի կախվածության կամ կրկնահանցագործության մակարդակից:
Նոր երկրների տվյալները գործիքում կներառվեն 2022 թվականի ընթացքում։
Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տվյալները հավաքագրվել են Եվրոպական հարևանության քաղաքականության տարածքում ԵՄ կողմից ֆինանսավորվող տեխնիկական համագործակցության ծրագրի (EU4MD) շրջանակում:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]