Գործարկվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության առևտրի աջակցության նոր ծառայությունը
Դեկտեմբերի 15-ին գործարկվել է ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև առևտրին ու ներդրումներին աջակցելու համար նախատեսված նոր գործիքը: Արևելյան գործընկերության առևտրի աջակցության ծառայությունը կօգնի նոր շուկաներ գտնել ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ներմուծողներին ու արտահանողներին։ Այս հարթակը կօգնի ընկերություններին բացահայտել նոր հնարավորություններ, պոտենցիալ գործընկերներ և ծանոթանալ անհրաժեշտ պահանջներին ու ընթացակարգերին:
Նոր առցանց հարթակը (https://eap.tradehelpdesk.org) հանդիսանում է փոքր ձեռնարկությունների առևտրի ավելացմանն ուղղված ԵՄ ջանքերի կարևոր տարրը, քանի որ այն նրանց կտրամադրի համապատասխան խորհրդատվություն առևտրի փորձագետների և բիզնեսին աջակցող կազմակերպությունների ցանցի կողմից: Այն լրացնում է Access to Markets (թարգմ.՝ «Շուկաների մատչելիություն») տվյալների շտեմարանին, որը եվրոպական ընկերություններին հնարավորություն է տալիս առավելագույնս օգտվել առևտրային համաձայնագրերից՝ բարդ առևտրային կանոնները տարաբաժանելով գործնական, հարմարեցված տեղեկատվության:
Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին մեկնաբանել է. «Արևելյան գործընկերության համար մեր Տնտեսական և ներդրումային ծրագրով մենք նպատակ ունենք ամրապնդել ԵՄ-ի ու տարածաշրջանի միջև տնտեսական կապերը և դյուրացնել ԵՄ-ի հետ առևտուրը ՓՄՁ-ների համար: Այս հարթակը Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար մեր առաջնահերթությունների՝ վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ օգնություն տրամադրելու և աջակցելու գործնական միջոց է»:
Աջակցության ծառայությունը մշակվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն բիզնեսի համար՝ Արևելյան գործընկերության առևտրի աջակցության ծառայություն» նախագծի և իրականացնող գործընկեր Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) համագործակցությամբ։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]