Skip to main content
Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման. հայկական, մոլդովական եւ ուկրաինական տասը քաղաքներ կստանան դիմակայունությանը եւ տեղական տնտեսական աճին ուղղված ֆինանսավորում
[featured_image_copyright]
12 Օգոստոսի, 2025

Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման. հայկական, մոլդովական եւ ուկրաինական տասը քաղաքներ կստանան դիմակայունությանը եւ տեղական տնտեսական աճին ուղղված ֆինանսավորում


ԵՄ-ի տեղական զարգացման գլխավոր նախաձեռնությունը՝ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, հայտարարել է, որ հայկական, մոլդովական եւ ուկրաինական տասը քաղաքներ կստանան դիմակայունությանը եւ տեղական տնտեսական աճին ուղղված ֆինանսավորում։

Ընտրված քաղաքներն են՝

Հայաստան. Ապարան, Գորիս, Նոյեմբերյան.

Մոլդովա. Լեովա, Կոպչակ, Սիրետի.

Ուկրաինա Խմելնիցկի, Բուչա, Ժիտոմիր, Սլավուտիչ։

Հետաքրքրության արտահայտման հրավերի մասին հայտարարվել էր 2025թ. մայիսի 26-ին։ Մասնավորապես, հայտարարվել էր առաջիկայում տասը քաղաքների ընտրության մասին՝ մեկ տարվա ընթացքում «Առաքելությանը միտված տնտեսության ուղի» ծրագրին մասնակցելու համար: Յուրաքանչյուր հաղթող կստանա մոտավորապես 17,500 եվրո եւ կարող է հավակնել մինչեւ մոտավորապես 105,500 եվրոյի՝ օգնելու մշակել եւ իրականացնել փոխկապացված միջամտություններ առաքելությանը միտված պորտֆելների միջոցով՝ շեշտը դնելով տնտեսական դիմակայունության եւ կանաչ անցման վրա: Այս լրացուցիչ ԵՄ ֆինանսավորումը եւ ՀՀՏԶ-ի միջոցով գործնական աջակցությունը կխթանեն նորարարությունն ու համագործակցությունը, ինչպես նաեւ կբարելավեն ներդրումային միջավայրը՝ կայուն տեղական տնտեսական աճն ու զարգացումը խթանելու համար:

«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) նախաձեռնությունը 2017 թվականից ի վեր աջակցում է Արեւելյան գործընկերության երկրների համայնքներին, գյուղերին, փոքր ու մեծ քաղաքներին: Ներառական տնտեսական աճի նորարարական մոտեցումները խթանելով՝ ՀՀՏԶ-ն իր շահառուներին օգնում է ավելի գրավիչ դառնալ ինչպես բնակիչների, այնպես էլ ներդրողների համար: Միայն 2025 թվականին ՀՀՏԶ-ն հատկացրել է մոտ 1 միլիոն եվրո՝ տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցելու եւ նրանց զորեղացնելու համար՝ իրենց տնտեսական վերափոխման ճանապարհն ինքնուրույն հարթելու նպատակով:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,