Skip to main content
Հանձնակատար Կոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային միակցվածությանը
[featured_image_copyright]
26 Սեպտեմբերի, 2025

Հանձնակատար Կոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային միակցվածությանը


Սեպտեմբերի 21-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսն ավարտեց իր այցը Հայաստան եւ Ադրբեջան՝ վերահաստատելով ԵՄ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը եւ տնտեսական զարգացմանը։

ԵՄ-ն ձգտում է ամրապնդել կապերը երկու երկրների հետ՝ ինտեգրելով բարեփոխումները միակցվածության մեղմ միջոցառումների եւ թիրախային ենթակառուցվածքային ներդրումների հետ։

«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների կարգավորման գործընթացին եւ պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային միաակցվածության ուղղությամբ։ Առեւտրային ուղիները բացելով, ենթակառուցվածքները միմյանց կապելով եւ մարդկանց մերձեցնելով՝ մենք կարող ենք այսօրվա հնարավորությունը վերածել երկարատեւ խաղաղության եւ համատեղ բարգավաճման: Իմ այցի ընթացքում արված հայտարարություններով՝ այս տեսլականի հիմքում դրվել են կոնկրետ ռեսուրսներ՝ վերջին դիվանագիտական ​​առաջընթացը վերածելով ամբողջ տարածաշրջանի համար շոշափելի արդյունքների», — ասել է Մարտա Կոսը:

Ադրբեջանում հանձնակատար Կոսը ձեռք է բերել բարձր մակարդակի տնտեսական աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածություն՝ ԵՄ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը ամրապնդելու եւ  ԵՄ «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) նախաձեռնության շրջանակներում ներդրումները խթանելու համար: Նա նաեւ հայտարարել է ականազերծման աշխատանքներին հետագա աջակցություն ցուցաբերելու ծրագրերի մասին: «Team Europe» (Թիմ Եվրոպա) նախաձեռնության միջոցով տրամադրելով շուրջ 23 միլիոն եվրո՝ ԵՄ-ն եւ նրա անդամ պետությունները դարձել են Ադրբեջանում մարդասիրական ականազերծման առաջատար դոնորները։

Հայաստանում հանձնակատար Կոսը հայտարարել է երկրին աջակցելու համար նախատեսված 270 միլիոն եվրո բյուջեով «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի երկրորդ մասնաբաժնի (202,5 միլիոն եվրո) հաստատման մասին։ Այս ֆինանսավորումը կամրապնդի բարեփոխումները եւ սոցիալ-տնտեսական դիմակայունությունը: 

Հայաստան իր այցի ընթացքում հանձնակատար Կոսը նաեւ մեկնարկեց բարձր մակարդակի քաղաքականության երկխոսություն՝ երկկողմ օրակարգի ռազմավարական առաջնահերթությունների բարեփոխումների առաջընթացը վերահսկելու համար: ԵՄ-ն նաեւ կաջակցի Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը եւ արդար ընտրություններին՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,