Skip to main content
Հայաստանում բացվել է ԵՄ աջակցությամբ կառուցված նոր կոշտ թափոնների աղբավայրը
[featured_image_copyright]
11 Հուլիսի, 2025

Հայաստանում բացվել է ԵՄ աջակցությամբ կառուցված նոր կոշտ թափոնների աղբավայրը


Հուլիսի 8-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բացվեց նոր կոշտ թափոնների աղբավայր, որը կսպասարկի երկրի երկու մարզերին՝ Կոտայքին եւ Գեղարքունիքին։

Աղբավայրը կգործի որպես առեւտրային ձեռնարկություն՝ կոշտ թափոնների կառավարման ժամանակակից համակարգերով, ներառյալ՝ կոշտ կենցաղային թափոնների հավաքումը եւ հեռացումը։

2017 թվականին մեկնարկած նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 11 միլիոն եվրո։

Նախագծի ֆինանսավորման մի մասը (5.5 միլիոն եվրո) ապահովվել է Եվրոպական միության Հարեւանության ներդրումային հիմնադրամի (EU NIF) կողմից տրամադրված 3.5 միլիոն եվրո դրամաշնորհի եւ «Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերություն» (E5P) հիմնադրամի կողմից տրամադրված 2 միլիոն եվրո դրամաշնորհի միջոցներով: Մնացած գումարն ապահովվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից տրամադրված վարկի միջոցով:

Ինչպես նշվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության Facebook-յան գրառման մեջ, թափոնների ավելի լավ կառավարումը կհանգեցնի «ավելի մաքուր օդի, ավելի առողջ եւ կյանքի բարելավված որակի»։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,