Skip to main content
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում անցկացրել է քաղաքացիական հասարակության հետ իր առաջին քննարկումը
[featured_image_copyright]
1 Սեպտեմբերի, 2025

Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում անցկացրել է քաղաքացիական հասարակության հետ իր առաջին քննարկումը


Օգոստոսի 26-ին Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) Գորիսում անցկացրեց քաղաքացիական հասարակության հետ իր առաջին քննարկումը՝ Սյունիքի մարզի տեղական համայնքների հետ երկխոսությունն ու համագործակցությունը խթանելու համար։

Միջոցառումը համախմբել էր տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների, համայնքային առաջնորդների եւ ՀԵՄԱ առաքելության անդամների՝ ստեղծելով համագործակցային միջավայր՝ փոխըմբռնումը եւ գործընկերությունը խթանելու համար։

Քննարկումը մասնակիցներին հնարավորություն տվեց ավելին իմանալ առաքելության լիազորությունների եւ Գորիսում իրականացվող գործունեության մասին: Այն նաեւ հարթակ տրամադրեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գենդերային եւ մարդու իրավունքների ոլորտներում իրենց գործունեությունը ներկայացնելու, տարածաշրջանում անվտանգային իրավիճակի մասին տեսակետներ հայտնելու համար:

«ՀԵՄԱ-ն կշարունակի ջանքերը քաղաքացիական հասարակությանը ներգրավելու ուղղությամբ եւ քննարկումներ կնախաձեռնի իր գործունեության այլ վայրերում», — ասված է առաքելության հաղորդագրության մեջ:

Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին եւ կշարունակի գործել մինչեւ 2027 թվականի փետրվարը: ՀԵՄԱ-ն դիտարկում եւ զեկուցում է տեղում ստեղծված իրավիճակը՝ նպաստելով մարդկային անվտանգությանը հակամարտությունից տուժած տարածքներում եւ հնարավորության դեպքում աջակցելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը: ՀԵՄԱ-ն տեղակայված է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում: Առաքելության կենտրոնաայանը գտնվում է Եղեգնաձորում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,