Skip to main content
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր առաջնային օպերատիվ կենտրոն է բացել Իջեւանում
[featured_image_copyright]
14 Սեպտեմբերի, 2023

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր առաջնային օպերատիվ կենտրոն է բացել Իջեւանում


Սեպտեմբերի 13-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար Մարկուս Ռիտերի, Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի եւ ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ միասին Իջեւանում ազդարարել են ՀԵՄԱ նոր առաջնային օպերատիվ կենտրոնի մեկնարկը։

ՀԵՄԱ անձնակազմն այնտեղից կմշտադիտարկի ՀՀ Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին մոտ տեղակայված տարածքները։

ՀԵՄԱ-ն չեզոք եւ առանց որոշում կայացնելու իրավասության առաքելություն է, որն ունի 2 տարվա մանդատ եւ պաշտոնապես հիմնվել է Խորհրդի որոշմամբ 2023թ․ հունվարի 23-ին ու գործարկվել 2023 թվականի փետրվարի 20-ին։

Առաքելությունը տեղակայված է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, որի խնդիրն է դիտարկել եւ զեկուցել տեղում իրավիճակի մասին, նպաստել մարդկանց անվտանգությանը եւ այնպիսի միջավայրի ապահովմանը, որը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ աջակցությամբ գործադրվող ջանքերին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,