Skip to main content
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մասնակցել է գյուղերի եւ փոքր քաղաքների համաչափ զարգացմանը նվիրված համաժողովին
[featured_image_copyright]
19 Սեպտեմբերի, 2025

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մասնակցել է գյուղերի եւ փոքր քաղաքների համաչափ զարգացմանը նվիրված համաժողովին


Սեպտեմբերի 11-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է «Հայաստանի գյուղերի եւ փոքր քաղաքների համաչափ զարգացումը ԵՄ LEADER մոտեցման միջոցով» խորագրով համաժողովին:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում՝ միավորելով կառավարության ներկայացուցիչների, միջազգային հյուրերի, զարգացման գործընկերների եւ տեղական դերակատարների։

Համաժողովը քննարկեց Հայաստանում ԵՄ LEADER մեթոդաբանության իրականացման հինգ տարվա արդյունքները եւ անդրադարձավ տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ապագային: Այս մեթոդաբանությունը խթանում է ներառական եւ կայուն աճը եւ բարելավում է Լոռու եւ Տավուշի մարզերի գյուղական բնակչության կենսամակարդակը: Այս մոտեցման հիմնական բաղադրիչը տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) օգտագործումն է, որոնք միավորում են տեղական ինքնակառավարման մարմիններին, բիզնեսներին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ խթանելու տեղական զարգացումը: Տավուշում, Լոռիում եւ Շիրակում այժմ գործում են 8 ՏԱԽ-եր, որոնք, մասնակցային գործընթացի միջոցով հաստատված առաջնահերթություններին համապատասխան, օժանդակում են զարգացման ծրագրերի իրականացմանն իրենց տարածքներում։

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ գործընկերությամբ, ինչպես նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Իմացիր ավելին

Հայաստանում ԵՄ պատվիրակության գրառումը Facebook-ում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,