Հայաստանում մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն առողջապահական համակարգի դիմակայունությանն Արեւելյան գործընկերության երկրներում» ծրագիրը
Փետրվարի 26-ին պաշտոնապես մեկնարկել է «Աջակցություն առողջապահական համակարգի դիմակայունությանն Արեւելյան գործընկերության երկրներում» ծրագիրը, որն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` ԵՄ ֆինանսավորմամբ։
Այս նախաձեռնության նպատակն է Հայաստանի առողջապահական համակարգի դիմակայունության ամրապնդումը՝ հասցեագրելով ոլորտում ներգրավված աշխատուժին վերաբերող կարեւոր մարտահրավերները եւ ընդլայնելով մտավոր առողջությանն ուղղված ծառայությունների հասանելիությունը։
Միջոցառման բացման ժամանակ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է․ «Առողջապահության մեջ այսօր ներդրում կատարելը նշանակում է կառուցել ավելի ուժեղ, ավելի ներառական եւ դիմակայուն առողջապահական համակարգ ապագայի համար։ ԱՀԿ-ի հետ մեր համագործակցության միջոցով մենք հանձնառու ենք զորեղացնելու Հայաստանի առողջապահական համակարգը՝ աշխատելով միասին Հայաստանում որակյալ առողջապաhությունը բոլորի համար իրականություն դարձնելու ուղղությամբ»։
«Աջակցություն առողջապահական համակարգի դիմակայունությանն Արեւելյան գործընկերության երկրներում» նախաձեռնությունը կգործի մինչեւ 2027 թվականի մարտը։ Այն նպատակ ունի նպաստել Արեւելյան գործընկերության երկրների առողջապահական համակարգերի դիմակայունությանն ու փոխկապակցվածությանը՝ ամրապնդելու նրանց կարողություններն՝ առողջապահական արտակարգ իրավիճակները եւ առողջապահական հիմնական մարտահրավերները հաղթահարելու համար:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]