Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում պաշտոնապես մեկնարկել է «EU4Youth` երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն» ծրագրի նոր փուլը
Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում պաշտոնապես մեկնարկել է «EU4Youth՝ երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն» նոր տարածաշրջանային ծրագիրը, որն ուղղված է խթանելու Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդների զբաղվածությունն ու ձեռներեցությունը:
Մեկնարկային միջոցառումները տեղի ունեցան մայիսի 18-ին՝ Վրաստանում, մայիսի 25-ին՝ Հայաստանում, և հունիսի 1-ին՝ Մոլդովայում։ Ծրագրի մեկնարկը Ադրբեջանում նախատեսված է հունիսի 23-ին:
«EU4Youth՝ երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն» ծրագիրը 2022-2024 թվականների ընթացքում կօգնի բարելավել երիտասարդների կարիերայի կառավարման հմտությունները, ինչպես նաև կնպաստի երիտասարդների զբաղվածության հարցերով երկխոսության հաստատմանը պետական, մասնավոր և ոչ կառավարական հատվածների միջև: Մասնավորապես, ծրագիրը կկենտրոնանա քաղաքականություն իրականացնող և աշխատաշուկայի առաջատար հաստատությունների կարողությունների զարգացման վրա:
Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)՝ Լիտվայի ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության (CPMA) կողմից:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]