Ջրային ռեսուրսների համաշխարհային օր. EU4Environment-ն ահազանգում է Ուկրաինայում պատերազմի ազդեցության մասին
Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը՝ մարտի 22-ին, «EU4Environment» ծրագիրն ահազանգ է հնչեցրել ուկրաինական պատերազմի հետևանքով ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կրած վնասի, ինչպես նաև շրջակա միջավայրի վիճակի վատթարացման մասին, որի վերականգնման համար կարող են տասնամյակներ պահանջվել:
Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով առաջացած մարդկային սարսափելի տառապանքներից զատ, պատերազմը ոչնչացրել է մոտ 90 միլիարդ եվրո արժողությամբ ենթակառուցվածք, իսկ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը նախազգուշացրել է ջրային ռեսուրսների, հողի և օդի մեջ թունավոր քիմիական նյութերի առկայության մասին, որոնք կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ:
Ջրի և ջրահեռացման մատչելիությունը մարդու հիմնարար իրավունք է, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից 2010 թվականի հուլիսին: Այն տարածքներում, որտեղ ընթանում են ամենաթեժ մարտերը, ջրամատակարարման և ջրահեռացման հասանելիության հարցն առավել մտահոգիչ է, քանի որ այդ իրավիճակները հղի են ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների աճի վտանգով, ինչպիսին խոլերան է, և որոնք հատկապես վտանգավոր են երեխաների համար:
«Այսօր Ուկրաինային անհրաժեշտ է անվտանգ խմելու ջրի անհապաղ հասանելիություն պատերազմի պատճառով մեկուսացված շրջանների համար: Վաղը այն նաև կունենա աջակցության կարիք՝ երկիրը վերականգնելու և վերակառուցելու համար, ներառյալ ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի կառավարումն ու մոնիտորինգը», — ջրային ռեսուրսների համաշխարհային օրվան նվիրված հոդվածում զգուշացնում է EU4Environment-ը (սեղմեք այստեղ՝ ամբողջական հոդվածը կարդալու համար):
Ջուրը և շրջակա միջավայրը առանցքային նշանակություն ունեն մարդու առողջության համար, և այս ոլորտում նույնպես ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին՝ լուծելու նրա ամենահրատապ կարիքները և աջակցելու երկրի երկարաժամկետ վերականգնմանն ու հետագա զարգացմանը:
1993 թվականից ի վեր ամեն տարի մարտի 22-ին նշվող Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը բարձրացնում է 2 միլիարդ մարդկանց իրազեկվածությունը, ովքեր ապրում են առանց անվտանգ ջրի հասանելիության: Ջուրը Եվրոպական միության Արևելյան գործընկեր (ԱլԳ) վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հիմնական ակտիվն է, որոնք, սակայն, այդ առումով գտնվում են աճող ճնշման տակ՝ հատկապես կլիմայի փոփոխության պատճառով:
ԱլԳ երկրներին աջակցելու համար՝ լուծելու ջրային ռեսուրսների հետ կապված իրենց խնդիրները, Եվրոպական միությունն այս տարվա հունվարին մեկնարկեց «EU4Environment՝ Ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» տարածաշրջանային ծրագիրը, որը նպաստում է Արևելյան գործընկերության երկրների ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և ոլորտային քաղաքականության մշակմանը, բնապահպանական վիճակագրության և բաց տվյալների հուսալիությանը:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]