Ներդրումներ, hմտությունների զարգացում, ծավալում. բացահայտեք, թե ինչպես կարող է EU4Business-ն օգնել ձեզ
Հայաստանում գործող փոքր կամ միջին բիզնեսի սեփականատե՞ր եք։ Ցանկանո՞ւմ եք բարելավել Ձեր հմտությունները կամ դուրս գալ նոր շուկաներ։
Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունն (EU4Business) օգնում է փոքր եւ միջին բիզնեսներին մեծ գաղափարներն իրականություն դարձնել եւ ավելի արագ աճել։
Որպեսզի հստակ կողմնորոշվեք, թե ինչ հնարավորություններ են առկա եւ ինչպես օգտվել դրանցից, EU4Business-ը պատրաստել է Հայաստանում իր ծրագրերի մասին տեղեկատվական ուղեցույց, որը պատասխանում է մի շարք հիմնական հարցերի, մասնավորապես․
- Ինչպե՞ս կարող է իմ ընկերությունը ստանալ ֆինանսական աջակցություն․
- Ինչպե՞ս կարող եմ զարգացնել իմ գործարար հմտությունները․
- Ինչպե՞ս կարող եմ իմ արտադրանքն արտահանել ԵՄ․
- Կա՞ն արդյոք հարմարեցված ծրագրեր կին ձեռներեցների համար․
- Կա՞ն արդյոք ծրագրեր ՏՏ եւ տեխնոլոգիական ստարտափների համար․
- Որտե՞ղ կարող եմ տեղեկանալ առկա աջակցության մասին։
Առաջին բիզնես գաղափարից մինչեւ միջազգային շուկաներ ընդլայնում՝ EU4Business-ն օգնում է Արեւելյան գործընկերության փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ստանալ ուղղորդում, ֆինանսավորում եւ կապեր, որոնք նոր հնարավորությունների դռներ են բացում։
Իմացիր ավել
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]