Օզին վերադարձել է. սկսիր գործել հենց հիմա #ForOurPlanet!
Հանրահայտ Օզի համստերն այս շաբաթ վերադառնում է Երկիր մոլորակը պաշտպանելու (#ForOurPlanet) լայֆհաքերով եւ խորհուրդներով:
Օզին էներգաարդյունավետության եվրոպական դեսպանն է։ Նա նաեւ էներգախնայողության եւ մաքուր էներգիայի մասին երկու EU4Energy կոմիքսների գլխավոր հերոսն է։ Օզին իր օգտակար խորհուրդներով կիսվում է Արեւելյան գործընկերության երկրների երեխաների եւ դեռահասների հետ՝ առցանց եւ անմիջապես դպրոցներում:
Օզիի նոր մեծ ուղերձը բաղկացած է հինգ պարզ խորհուրդներից, որոնք երեխաները հեշտությամբ կարող են կիրառել իրենց առօրյա կյանքում:
Օզին նախորդ շաբաթ՝ Համստերների համաշխարհային օրը (գիտեի՞ք, որ այն նշվում է ապրիլի 12-ին), իր արշավը մեկնարկեց Instagram-ում ։ Նրա տեսանյութը պարունակում է հինգ խորհուրդ.
- Փոխանակվիր քո իրերով.
- Փակիր ծորակը.
- Անջատիր լույսերը.
- Տեղաշարժվիր հեծանիվով.
- Օգտագործիր ավելի լավ լամպեր։
Օզիի բոլոր խորհուրդներն ու երեխաներին էներգախնայողություն ուսուցանող գործնական ռեսուրսները հավաքված են մեր նոր հատուկ էջում՝ https://euneighbourseast.eu/hy/ozzyforourplanet-hy/։
Հետագայում Օզին Արեւելյան գործընկերության երկրներում կմիանա երիտասարդ եվրոպական դեսպաններին (YEAs)՝ այցելելու դպրոցներ եւ անցկացնելու ինտերակտիվ հանդիպումներ: Նա EU4Energy թիմի եւ երիտասարդ եվրոպական դեսպանների հետ միասին կմասնակցի նաեւ Եվրոպայի օրվա տոնակատարություններին ողջ տարածաշրջանում:
Առաջիկա շաբաթների ընթացքում Օզին Facebook, Instagram եւ YouTube սոցիալական մեդիա հարթակների միջոցով կշփվի երեխաների, նրանց ծնողների եւ ուսուցիչների հետ։
Եվ այսպես, մնացեք կապի մեջ եւ հետեւեք Օզիին։ #OzzyForOurPlanet #EU4Energy #StrongerTogether
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]