«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը սկսում է իր գործունեությունը
Տավուշի մարզկենտրոն Իջևանում նոյեմբերի 5-ին կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկը:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) կողմից իրականացվող 6.6 մլն բյուջեով ծրագրի նպատակն է խթանել Լոռու և Տավուշի մարզերի գյուղական համայնքներում ներառական և կայուն զարգացումը և նպաստել գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանը՝ համայնքային զարգացման նախաձեռնությունների իրականացման և տեղական դերակատարների գործընկերության միջոցով:
Մեկնարկի միջոցառման ընթացքում ներկայացվեցին քառամյա ծրագրի ակնկալվող արդյունքները, ինչպես նաև Եվրոպական միության տեղական զարգացման LEADER մեթոդաբանությունը:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]