Skip to main content
ՏԵՂԵԿԱՆՔ ԵՄ-Ի ՄԱՍԻՆ. գործնական ուղեցույց ԵՄ գործունեությունը լուսաբանող լրագրողների համար
[featured_image_copyright]
23 Հունվարի, 2025

ՏԵՂԵԿԱՆՔ ԵՄ-Ի ՄԱՍԻՆ. գործնական ուղեցույց ԵՄ գործունեությունը լուսաբանող լրագրողների համար


EU NEIGHBOURS east-ը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ), Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությամբ, մշակել է գործնական ուղեցույց, որը նպատակ ունի օգնել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի լրագրողներին ավելի լավ հասկանալ ԵՄ հաստատությունների կառուցվածքն ու գործառույթները։ Ուղեցույցը նաեւ պատկերացում է տալիս ԵՄ ընդլայնման քաղաքականության եւ որոշումների կայացման գործընթացների վերաբերյալ: Բացի այդ, այն ներառում է արժեքավոր տեղեկություններ առկա տեսալսողական ռեսուրսների, ԶԼՄ-ների համար կոնտակտների, հավատարմագրման եւ ԶԼՄ-ների հարցումների ընթացակարգերի վերաբերյալ։

Այս համապարփակ ուղեցույցը պարունակում է ամենակարեւոր տեղեկատվությունը ԵՄ գործունեության լուսաբանման կանոնների եւ լրատվամիջոցների համար հասանելի հնարավորությունների վերաբերյալ: Ավելին, այն իր տեսակի մեջ առաջին տարածաշրջանային ուղեցույցն է, որը կարող է որպես հղում ծառայել հաստատությունների անվանումների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնների, օրենսդրական ակտերի եւ ԵՄ քաղաքականության թարգմանության համար:

Սույն ուղեցույցը, որը նախեւառաջ նախատեսված է երիտասարդ լրագրողների եւ լրատվական թղթակիցների համար, նաեւ արժեքավոր ռեսուրս է լրագրողներին բարձր մակարդակի հարցազրույցների, ճանաչողական այցերի, մեդիա ճամփորդությունների եւ ճեպազրույցների պատրաստող ԶԼՄ-ների հետ կապերի մասնագետների համար։

Բովանդակության համար հիմք է ծառայել EU NEIGHBOURS east-ի կողմից իր մեդիա գործընկերների շրջանում անցկացված հարցումը՝ պարզաբանման ենթակա առանցքային թեմաները վեր հանելու եւ ուղեցույցում դրանց վրա շեշտադրում կատարելու նպատակով։

Սույն ուղեցույցը նպատակ ունի ամրապնդել ԵՄ հաստատությունների եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանի ԶԼՄ-ների միջեւ կապերը, ինչպես նաեւ մեդիա մասնագետներին տրամադրել գործիքներ՝ իրենց լսարանին ավելի լավ տեղեկացնելու ԵՄ քաղաքականության եւ համագործակցության մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով թեկնածու երկրների համար ԵՄ ընդլայնման գործընթացին:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,