Skip to main content
ԹԹՄԵԿ-ը նոր բացահայտումներ է հրապարակել Արեւելյան գործընկերության երկրների թմրամիջոցների շուկայի վերաբերյալ
[featured_image_copyright]
22 Նոյեմբերի, 2022

ԹԹՄԵԿ-ը նոր բացահայտումներ է հրապարակել Արեւելյան գործընկերության երկրների թմրամիջոցների շուկայի վերաբերյալ


Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնը (ԹԹՄԵԿ) հրապարակել է նոր զեկույց՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր ուղիների ի հայտ գալուն, առցանց շուկաների ընդլայնմանը և նյութերի ավելի լայն սպեկտրի հասանելիությանը։

Գործակալության տվյալներով՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանը ապօրինի թմրամիջոցների տարանցման նշանակալի տարածք է, քանի որ այնտեղով են անցնում ապօրինի շրջանառության մի քանի հիմնական ուղիներ: Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան սահմանակից են ԵՄ-ին և գտնվում են Եվրոպա մաքսանենգ ճանապարհով հերոինի ներկրման հյուսիսային երթուղու վրա։ Միևնույն ժամանակ, հարավկովկասյան երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը գտնվում են ափիոնի և հերոինի արտադրության համաշխարհային կենտրոն Աֆղանստանին մոտ, որը նաև մետամֆետամինի արտադրության վերջերս ձևավորվող տարածք է: Տարածաշրջանը գտնվում է Աֆղանստանից հերոինի տարանցման երկու հիմնական ուղիների (Բալկանյան և Հյուսիսային) ազդեցության ներքո։

ԹԹՄԵԿ-ի զեկույցում նշվում է, որ կան հաղորդումներ ԵՀՔ Արևելյան տարածաշրջանում հերոինի օգտագործման նվազման մասին, ինչպես նաև սինթետիկ օփիոիդների (օրինակ՝ «փողոցային» մեթադոնի) օգտագործման աճի մասին, հատկապես՝ Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում: Բացի այդ, տարածաշրջանում, կարծես թե, մեծ չեն կոկաինի օգտագործման և առգրավման ծավալները։

«Տարածաշրջանում արձանագրված առանցքային զարգացումը, թերևս, թմրամիջոցների առցանց շուկաների ընդլայնումն է: Այս շուկաներն այժմ ավելի կարևոր դեր են խաղում թմրամիջոցների առքուվաճառքի գործում Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և մինչև վերջերս Ուկրաինայում»,- նշում է գործակալությունը։

Զեկույցի մեկ այլ եզրակացությունն այն է, որ տարածաշրջանի որոշ երկրներում սինթետիկ թմրանյութերի արտադրության մեջ դերակատարություն ունեն կազմակերպված հանցավոր ցանցերը: Սա ներառում է Ադրբեջանը, որտեղ, 2018 թվականից կարծես մեծացել է մետամֆետամինի արտադրությունը։

Արդյունքները հիմնված են 2019-2022 թվականներին ԹԹՄԵԿ-ի կողմից ֆինանսավորված ուսումնասիրությունների վրա՝ ներառյալ երկու տարածաշրջաններում շահագրգիռ կողմերի հետ իրականացված ավելի քան 100 որակական հարցազրույցները: Դրանք անցկացվել են մաքսային և անվտանգության մարմինների աշխատակիցների, առողջապահական ծառայություններ մատուցողների, հետազոտողների, հասարակական կազմակերպությունների, պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,