ՎԶԵԲ-ն ընդլայնում է Ամերիաբանկի հետ գործընկերությունը Հայաստանում
Մայիսի 14-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 50 միլիոն եվրոյի Ռիսկի բաշխման շրջանակի (Risk Sharing Framework (RSF)) համաձայնագիր է ստորագրել Ամերիաբանկը հետ՝ հայաստանյան ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը բարելավելու նպատակով։
Համաձայնագրի ներքո ՎԶԵԲ-ը համաֆինանսավորելու է Ամերիաբանկի կողմից վարկառուներին տրամադրվող առանձին վարկերը։ Այս ֆինանսավորումը կօգնի հայկական ընկերությունների շրջանառու միջոցների կարիքների բավարարմանը, կաջակցի նրանց ընդլայնել իրենց գործունեությունը եւ բարձրացնել կլիմայի դիմակայունությունը։
Ռիսկի բաշխման շրջանակը ՎԶԵԲ-ի հիմնական ֆինանսավորման մեխանիզմներից մեկն է, որն ուղղված է տեղական մասնավոր ընկերությունների աջակցությանն ու նրանց զարգացմանը։ ՎԶԵԲ-ը գործընկեր բանկերին առաջարկում է ֆինանսավորվող կամ չֆինանսավորվող ռիսկի մասնակցության մեխանիզմներ՝ արտարժույթով կամ տեղական արժույթով համաֆինանսավորելով եւ երաշխավորելով գործընկեր բանկերի կողմից տրամադրվող վարկերը։
Ամերիաբանկը Հայաստանում կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների առաջատար մատակարարներից է եւ ՎԶԵԲ-ի վաղեմի գործընկեր բանկերից մեկը երկրում։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]