ՎԶԵԲ-ը եւ «Արարատբանկը» զարկ են տալիս հայկական ընկերություններին
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ «Արարատբանկ»-ը 2024 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարեցին 10 միլիոն ԱՄՆ դոլարի (9.5 միլիոն եվրո) վարկային պայմանագրի ստորագրման մասին՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների եւ մրցունակության խթանմանը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (ԵՄ), Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) եւ Կլիմայական նախաձեռնությունների հիմնադրամի (ԿՆՀ) գործընկերությամբ։
«Արարատբանկը» ֆինանսական միջոցները կուղղի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ նպատակ ունենալով խթանել մասնավոր հատվածում մրցունակ, ցածր ածխածնային եւ կլիմայակայուն գործելակերպերը։
Ընդհանուր գումարից 5 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացվի «ԵՄ-ն բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում՝ համատեղ ծրագիր, որը նախատեսված է օգնելու ՄՓՄՁ-ներին բարելավելու իրենց տեխնոլոգիաներն ու ծառայությունները՝ ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար: «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում վարկառուները կստանան ԵՄ դրամաշնորհներ եւ անվճար միջազգային խորհրդատվական ծառայություններ։ Այս աջակցությունը ընկերություններին հնարավորություն է տալիս բարձրացնել իրենց մրցունակությունը ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ մակարդակում՝ միաժամանակ ներդնելով առողջապահական եւ անվտանգության կայուն ստանդարտներ եւ էկոլոգիապես մաքուր գործելակերպ: Ֆինանսավորման առնվազն 70%-ը նախատեսված է կանաչ տեխնոլոգիաների համար, իսկ 30%-ը՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար՝ նպաստելով ավելի լայն տնտեսական ներառմանը եւ կանանց ձեռներեցությանը:
ՎԶԵԲ-ը նաեւ կաջակցի 2020-2023 թվականներին տեղահանված հայերին՝ խրախուսական դրամաշնորհներ տրամադրելով նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, ինչպես նաեւ նրանց աշխատանքով ապահովող ընկերություններին։
Մնացած 5 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացվի ԿԿՀ-ի եւ ԿՆՀ-ի աջակցությամբ գործող Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։ Ֆինանսավորման այս մասը հասանելի կլինի կանաչ ներդրումների համար՝ կենտրոնանալով կլիմայի հարմարման եւ մեղմացման տեխնոլոգիաների վրա: Այս ներդրումները ներառում են արեւային ֆոտովոլտային վահանակներ, երկրաջերմային ջերմային պոմպեր, էլեկտրական տրանսպորտային միջոցներ եւ լիցքավորման ենթակառուցվածքներ։ Վարկառուները նաեւ կօգտվեն տեխնիկական աջակցությունից եւ լրացուցիչ ներդրումային խթաններից՝ այս ծրագրերին աջակցելու համար:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]