Skip to main content
ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն աջակցում են Երեւանում մաքսային եւ լոգիստիկ նոր կենտրոնի ստեղծմանը
[featured_image_copyright]
26 Սեպտեմբերի, 2025

ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն աջակցում են Երեւանում մաքսային եւ լոգիստիկ նոր կենտրոնի ստեղծմանը


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) սեպտեմբերի 19-ին հայտարարեց 39 միլիոն եվրոյի պետական երաշխիքով վարկի տրամադրման մասին՝ Երեւանի ծայրամասում մաքսային եւ լոգիստիկ նոր կենտրոնի կառուցման ֆինանսավորման նպատակով, որը կհամալրվի Եվրոպական միության կողմից տրամադրվող 6 միլիոն եվրոյի դրամաշնորհով։

Նոր կենտրոնը կփոխարինի մայրաքաղաքում գործող մի շարք առանձին սպասարկման կենտրոններին, ինչը հնարավորություն կընձեռի բարելավել սպասարկման որակը եւ կրճատել մաքսային ձեւակերպման համար պահանջվող ժամանակը։

«Սկանավորման եւ հսկողության համար բարձրորակ սարքավորումներն էապես կբարձրացնեն արդյունավետությունը եւ կարագացնեն գործընթացները՝ մաքսային գործառնությունների համար ներդնելով «մեկ պատուհանի» սկզբունքը։ Նոր կենտրոնը կուժեղացնի տարածաշրջանային միակցվածությունը եւ կօժանդակի առեւտրին՝ նպաստելով տնտեսական զարգացման ավելի ընդգրկուն նպատակների ապահովմանը», — ասված է ՎԶԵԲ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Կենտրոնը նաեւ կհանդիսանա Հայաստանում առաջին հասարակական շենքերից մեկը, որը կստանա «կանաչ շենքի» հավաստագրում՝ զգալիորեն բարձրացնելով էներգաարդյունավետությունը։ ՎԶԵԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ մաքսային գործառնությունները մայրաքաղաքից դուրս տեղափոխելը եւ դրանք մեկ տանիքի տակ բերելը կբեռնաթափի երթեւեկությունը, կբարելավի օդի որակը եւ մեկ-երրորդով կկրճատի բեռնափոխադրումների հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։

Երեւանը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրին միացած առաջին քաղաքներից մեկն էր, եւ այս նախագիծը ներկայացնում է «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի (GCAP) շրջանակներում ներդրումների շարունակությունը: Մաքսային գործառնությունները ժամանակակից, էներգաարդյունավետ կենտրոնում համախմբելով՝ քաղաքը լուծում է բնապահպանական առանցքային մարտահրավերները: Այս ֆինանսավորումը նաեւ 2025թ-ի համար ԵՄ «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) դրոշակակիր նախաձեռնություններից մեկն է ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակներում, եւ ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում ցուցադրում է ռազմավարական ներդրումների եւ կայուն զարգացման իմաստով Եվրոպական Միության հանձնառությունը:  

Բացի այդ, Բանկի եւ Թայվանի Բիզնես — ՎԶԵԲ-ի Տեխնիկական հիմնադրամի աջակցությամբ կիրականացվի մաքսային վարչարարության շրջանակներում թվային ուսուցման ներդրման համազգային ծրագիր, որը բարելավի թվային գրագիտությունը եւ նոր աշխատատեղեր կստեղծի ամբողջ Հայաստանում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,