Խաղաղության եվրոպական հիմնադրամ. ԵՄ-ը հաստատել է ՀՀ զինված ուժերին աջակցության երբեւէ առաջին փաթեթը
ԵՄ-ն առաջին անգամ որոշել է աջակցել ՀՀ զինված ուժերին Խաղաղության եվրոպական հիմնադրամից՝ ընդունելով 10 մլն եվրո աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում։
Այս որոշման նպատակն է բարձրացնել ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները եւ նպաստել ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության ամրապնդմանը: Օգնության փաթեթը նպատակ ունի նաեւ բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը եւ արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային, այդ թվում՝ ԵՄ ռազմական առաքելություններին եւ գործողություններին երկրի հնարավոր հետագա մասնակցության դեպքում։ Ավելի կոնկրետ՝ աջակցությունը թույլ կտա մեկ գումարտակի համար ապահովել լիարժեք վրանային ճամբար:
«Անվտանգությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների բաղադրիչ է, որի կարեւորությունն անընդհատ աճում է»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք ավելի ընդլայնելու մեր երկխոսությունը արտաքին եւ անվտանգության քաղաքականության շուրջ՝ նաեւ դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին եւ գործողություններին»,- նշել է Բորելը։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]