Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը կաջակցի Լեռնային Ղարաբաղից տեղահանված ԶԼՄ-ների աշխատակիցներին
Եվրոպական միության աջակցությամբ գործող Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը (EED) աջակցում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին եւ Հանրային լրագրության ակումբին՝ բավարարելու հոկտեմբերի սկզբին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ԶԼՄ-ների աշխատակիցների կենսական կարիքները:
Մոտ 100 շահառու կստանա միանվագ շտապ աջակցություն, որը թույլ կտա կայունացնել նրանց ներկա ծանր իրավիճակը եւ շարունակել իրենց պրոֆեսիոնալ գործունեությունն այս անկայուն ժամանակներում: Որոշ դեպքերում աջակցություն կտրամադրվի կորցրած սարքավորումները փոխարինելու համար:
Երկարաժամկետ հեռանկարում եւ այլ դոնորների հետ համակարգված գործողությունների պարագայում դրամաշնորհը կնպաստի Լեռնային Ղարաբաղի մեդիա համայնքի արագ ինտեգրմանը Հայաստանում՝ կարիքների գնահատման վրա հիմնված համապարփակ ռազմավարության կառուցման, ինչպես նաեւ այլ լրատվամիջոցների հետ կապեր ստեղծելու միջոցով, որոնք կարող են երկարաժամկետ զբաղվածության հնարավորություններ տալ:
Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը (EED) ստեղծվել է 2013 թվականին Եվրոպական միության (ԵՄ) եւ ԵՄ անդամ երկրների կողմից՝ որպես ինքնավար միջազգային վստահության հիմնադրամ՝ եվրոպական հարեւանության տարածաշրջանում, ներառյալ Արեւելյան գործընկերության երկրներում ժողովրդավարությունը խթանելու նպատակով: EED-ն աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ժողովրդավարամետ շարժումներին, քաղաքացիական եւ քաղաքական ակտիվիստներին, ինչպես նաեւ անկախ լրատվամիջոցներին եւ լրագրողներին, որոնք աշխատում են հանուն բազմակարծ, ժողովրդավարական քաղաքական համակարգի:
Իմացիր ավելին
Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]