Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2017. Տարածաշրջանային ակնարկ
§ԵՄ հարևանություն – Արևելք¦ ծրագիրը, §Էյ Սի Թի¦ ընկերության հետ համատեղ, յուրաքանչյուր տարի հանրային կարծիքի ուսումնասիրություններ է անցկացնում ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում:
2017թ. ուսումնասիրության համաձայն՝ ԵՄ Արևելյան հարևանության երկրների բոլոր քաղաքացիների գրեթե կեսը (44%) դրական պատկերացում ունի ԵՄ-ի մասին՝ համեմատած 13%-ի հետ, ովքեր նույն հարցում ունեն բացասական մոտեցում: 61%-ը ԵՄ-ի հարաբերություններն իրենց երկրի հետ դրական է գնահատում, իսկ ԵՄ-ի հանրային ընկալումն, ընդհանուր առմամբ, համընկնում է նախորդ տարվա հետ:
Ամենամյա հարցումների նպատակն է հետազոտել ու ավելի լավ հասկանալ ԵՄ-ի Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքները և իրազեկվածության մակարդակը՝ Եվրոպական Միության ու իրենց երկրների հետ վերջինիս համագործակցության վերաբերյալ: Դրանք ընդգրկում են հետևյալ լայն թեմաները.
- ԵՄ-ի վերաբերյալ հիմնական ընկալումներ.
- ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքներ.
- Իրենց երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունների գնահատում.
- ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածություն և դրա արդյունավետության գնահատում.
- Տեղեկատվական աղբյուրներ.
- Երկրի գնահատում և ակնկալիքներ ապագայից:
Զեկույցներն ու տեղեկագրերը, ըստ առանձին երկրների, հասանելի են հետևյալ հղումներով՝
ԵՄ — Արևելյան գործընկեր երկրներ գործընկերության մասին ավելին իմանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումներով. Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա:
Ներբեռնել
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]