Skip to main content
Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2019. Տարածաշրջանային ակնարկ
3 Հուլիսի, 2019

Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2019. Տարածաշրջանային ակնարկ


«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:

2019թհարցման արդյունքներիհամաձայն՝

  • Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների 52%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին, ինչը 7%-ով ավելի է 2016 թվականին արձանագրված սկզբնական ցուցանիշից:
  • ԱլԳ քաղաքացիների 67%-ը համարում է, որ Եվրամիության և իրենց երկրի միջև հարաբերությունները «լավն» են:
  • ԱլԳ քաղաքացիների 54%-ն իրազեկված է Եվրամիության ցուցաբերած ֆինանսական աջակցության մասին, իսկ նրանց 50%-ն հավատացած է, որ այդ աջակցությունն արդյունավետ է, ինչը 7%-ով գերազանցում է 2016 թվականին արձանագրված ցուցանիշը:
  • ԱլԳ քաղաքացիների ավելի քան կեսը (53%), ովքեր իրազեկված են Եվրամիության ցուցաբերած ֆինանսական աջակցության մասին, կարող են նշել առնվազն մեկ հատուկ ծրագիր, որն իրենց երկրում ֆինանսավորվել է Եվրամիության կողմից: Այս ցուցանիշը նշանակալի (18%) աճ է գրանցել՝ համեմատած 2017 թվականի հետ:
  • Եվրոպական միությունն ամենավստահելի միջազգային հաստատությունն է ԱլԳ քաղաքացիների շրջանում: Այն նաև միակն է, որին վստահում է ԱլԳ քաղաքացիների մեծամասնությունը (58%):

Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության և վերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը:

Ըստ երկրների հատուկ հաշվետվություններն ու տեղեկագրերը հասանելի են հետևյալ հղումներով.

Հայաստան

Ադրբեջան

Բելառուս

Վրաստան

Մոլդովայի Հանրապետություն

Ուկրաինա

Եվրամիության և նրա Արևելյան գործընկեր երկրների միջև համագործակցության մասին ավելին իմանալու համար այցելեք հետևյալ հղումներով. Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն  և Ուկրաինա:

Ներբեռնել



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,