Skip to main content
2021-2025 թթ «Երկրի մակարդակով իրականացման ծրագիր-Հայաստան»
1 Փետրվարի, 2024

2021-2025 թթ «Երկրի մակարդակով իրականացման ծրագիր-Հայաստան»


2021-2025 թթ «Երկրի մակարդակով իրականացման ծրագիր-Հայաստան» փաստաթուղթն ընդգրկում է ինչպես ծրագրային, այնպես էլ քաղաքական պարտավորություններ և կոնկրետ գործողություններ և նախաձեռնություններ է առաջարկում Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության խթանման համար։ Երկրի գենդերային բնութագիրը (ԳԲ) մշակվել է EU4Gender Helpdesk-ի հետ կառավարության գենդերային կենտրոնների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների միջոցով:

ԵՄԻԾ-ը հիմնված է 2021-2027 թթ․ բազմամյա ինդիկատիվ ծրագրի (ԲԻԾ), Մարդու իրավունքների ոլորտում երկրի՝ 2021-2024թթ ռազմավարության, Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և քաղաքացիական հասարակության ճանապարհային քարտեզի ու Գենդերային գործողությունների ծրագիր III-ի (GAP III) վրա:

Փաստաթուղթը թարմացվել է 2023 թվականի նոյեմբերին: (Տես կից տարբերակը)

Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ԲԻԾ-ի շրջանակներում ֆինանսավորվող առաջնահերթ ուղղություններն են.

·       Դիմակայուն, կայուն և ինտեգրված տնտեսություն

·       Հաշվետու հաստատություններ, օրենքի գերակայություն և անվտանգություն

·       Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունություն

·       Դիմակայուն թվային առաջընթաց

·       Դիմակայուն, արդար և ներառական հասարակություն

Հայաստանում գենդերային հավասարության և կանանց զորեղացման ԵՄ գործողությունների պլանի ընդհանուր նպատակներն են․

1.     Ազատություն գենդերային բռնության բոլոր ձևերից

2.     Սոցիալ-տնտեսական իրավունքների ուժեղացում, կանանց ու աղջիկների զորեղացում

3.     «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) օրակարգի ներդրում

4.     Կանաչ (էկո) և թվային փոխակերպումների մարտահրավերների և հնարավորությունների օգտագործում

Ներբեռնել



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,